MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Դեմ են եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, սակայն իրենց կուռքի ուղիղ եթերից հետո միանգամից դարձան կողմ. Կարեն Վարդանյան
01:08, 20.08.2019
3174 | 0
Ռեֆորմիստների կուսակցության փոխնախագահ Կարեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նայեցի Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերը Ամուլսարի վերաբերյալ: Ինձ ավելի հետաքրքրեցին տակը գրվող մեկնաբանությունները և ուսումնասիրեցի: Պարզվում է՝ կա մարդկանց մի խումբ կամ զանգված, որոնք տարիներ շարունակ դեմ են եղել Ամուլսարի հանքի շահագործմանը, սակայն իրենց կուռքի ուղիղ եթերից հետո միանգամից դարձան կողմ:
Եզրակացությունս՝
Իշխանությունն ի վերջո կփոխվի, ու անկախ նրանից, թե ովքեր կլինեն հաջորդ իշխանությունները՝ կա ու կլինի հասարակության մի հատված, զանգված, որը ապրել է, ապրում է ու միշտ ապրելու է վատ, շատ վատ, որովհետև այդ հատվածը կամ զանգվածը ի վերուստ արարված է վատ ապրելու համար, դա է նրանց առաքելությունը այս կյանքում, նրանց համար աշխարհը միշտ կլինի «ցուրդ ու խաբուսիգ»: Այդպես է որոշել Նախախնամությունը»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top