Mamul.am
Full version
USD 476.34, EUR 530.17, RUB 7.45, GBP 614.19
+11 °C, +12 °C ... +19 °C Tomorrow:+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Դու ինձ այդ հարցը չէիր տա, եթե իմ աչքերն ունենայիր»
19:31, 24.08.2019

Մ.թ.ա. 5-րդ դարավերջի և 4-րդ դարասկզբի հույն նկարիչ Զեքսիսն իր աշխատանքով այնքան է հարստանում, որ այլևս չի ուզում հանուն փողի ստեղծագործել ու սկսում է իր նկարները նվիրել թագավորներին ու հունական քաղաքներին` ասելով, թե իր ստեղծագործություններն անգին են: Նա չափազանց ճոխ է ապրել ու հանրային վայրերում, հատկապես տոնակատարությունների ժամանակ, երևացել է թանկարժեք կտորից ոսկեզարդ հագուստով:

Ռեալիստական գեղանկարչության մեջ լինելով ժամանակի մյուս հայտնի նկարչի` Պարասիոսի հիմնական մրցակիցը` մի անգամ նա բնականին այնքան նման խաղողի ողկույզ է նկարում, որ թռչունները գալիս են, որ այն կտցեն: Բայց նա էլ ավելի լավ է պատկերել երիտասարդ կնոջ առողջ մարմնի ամբողջ գեղեցկությունը: Ժամանակակիցները շատ բարձր են գնահատել հատկապես «Հեղինե» ստեղծագործությունը, որը նա նախատեսել էր արդի Իտալիայի Կալաբրիա երկրամասում հիմնված հունական Կրոտոնե քաղաքի համար: Այս քաղաքի բնակիչները նյութական մեծ զոհողությունների գնով հրավիրել էին մեծ վարպետին, որպեսզի հենց նա Հեղինեի պատկերը վրձնի: Նրանք նկարչին մեծ պատիվներով ընդունում են ու նրա մոտ են ուղարկում իրենց քաղաքի բոլոր գեղեցիկ աղջիկներին, որպեսզի նա նրանցից ամենագեղեցիկին բնորդուհի ընտրի: Նկարիչն ընտրում է հինգ աղջկա, և նրանց բարեմասնությունների վրձնային միաձուլմամբ ստեղծում է իր վերոհիշյալ ստեղծագործությունը, որը կնոջ կատարյալ գեղեցկության արտացոլանքն է եղել, որը տեսնողը վերերկրային հաճույք է ըմբոշխնել: Նրա ժամանակակից մեկ այլ գեղանկարիչը` Նիկոմաքոս Թեբեացին՝ Արիստիդես Կրտսերի ուսուցիչը, տեսնելով այդ նկարը, ուղղակի ցնցվել է, և երբ այդ պահին նրան հարրել են, թե ինչու է այդքան հիացած Զեքսիսի արվեստով, պատասխանել է.

«Դու ինձ այդ հարցը չէիր տա, եթե իմ աչքերն ունենայիր»:

Նկարում` Զեքսիսն ընտրում է Կրոտոնեի ամենագեղեցիկ աղջիկներին:

Share with friends
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
to top