MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+27 °C
Սա իր սերը պարտքով տվեց
22:28, 26.08.2019
3149 | 0

Սա իր սերը պարտքով տվեց
Ու շնացավ փեշերն արձակ,
Կարեկցեցի, գութս շարժեց,
Չհավանեց տողերս արձակ։

Ու երբ թվաց, թե տաղերիս
Հանգերգից է ուշակորույս,
Հիշեցի, որ ինձ ծաղրելիս
Սուտ քուն մտավ և մինչև լույս։

Ասի, գնամ ես իմ բանին,
Քանի սիրտը նուռ չի ուզել,
Բայց հիշեցի, որ ես՝ գահին,
Ու մի անուշ ինձ չի հուզել։

Ճարեկին ո՞նց չասեմ կեռնեխ
Եվ մարձակին էլ՝ մանանեխ,
Թե գրածս էլ պիտի հերքես,
Երգս պիտի կծու կարծես։

Ակնկորից ո՞նց փախցնես
Սրտնեղությունն աչառուիդ,
Ձեռականիդ աղը ցանես
Ամուլ հոգում այցելուիս։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
918 | 0
13:52, 29.01.2022
1731 | 0
10:11, 21.01.2022
1580 | 0
to top