MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Կարդացեք Հին կտակարանը, և կհամոզվեք, որ ցեղասպանությունն աստվածահաճո գործ է
22:10, 27.08.2019
5453 | 0

Եթե հրեաների աստվածն այնքան «բարեգութ» էր իր սիրելի հրեաների նկատմամբ, որ առանց որևէ պատճառի, պարզապես սեփական քմահաճույքին գոհացում տալու համար, կոտորում էր նրանց տասնյակ հազարներով, ապա կարո՞ղ եք պատկերացնել, թե նա ինչպես կվարվեր իր համար արգահատելի ժողովուրդների հետ:

Ոչ հրեաներ ազգերի նկատմամբ այս աստծու վերաբերմունքը, հատկապես այն դեպքերում, երբ հրեաները ցանկանում են հաստատվել ուրիշների բարեբեր երկրներում, միանշանակ է՝ նա պահանջում է ցեղասպանություն կատարել՝ սպանել ոչ միայն տղամարդկանց, այլև ծերերին, կանանց ու երեխաներին, տեղանքը լիովին մաքրել բնիկներից.

«Սակայն այս ազգի քաղաքներից, որ Եհովա աստվածը քեզ ժառանգություն է տալիս, ոչ մի շնչավորի ողջ չթողնես: Այլ բնաջինջ անես ամորհացիներին, քանանացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին» (Երկրորդ օրինաց 20, 16 - 17):

Դուրս գալով Եգիպտոսից ու սև ամպի նման ուրիշ ժողովուրդների երկրների վրա սփռվելով, կիսավայրենի քոչվորների այս հորդան սկսում է իր համար կենսական տարածք նվաճել: Հրեաները ներխուժում են Բասանի Ովգ թագավորի երկիրը ու «սպանեցին նրան ու նրա որդիներին ու նրա անբողջ ժողովրդին ու տիրացան նրա երկրին»:

Ահա այդպես, այն երկիրը, որտեղ ապրում էին Ովգ թագավորի հպատակները, դարձավ «Ավետյաց երկիր»: Շուտով նույն ճակատագրին արժանացան նաև ուրիշ ժողովուրդներ և ուրիշ երկրներ:

Արյունարբու մարդասպան Մովսեսին Աստվածաշունչը «մարդկանցից ամենախոնարհ» տիտղոսն է տալիս: Իսկ ըստ Աստվածաշնչի ի՞նչ ասել է «խոնարհություն»:

Կռվելով մադիանացիների դեմ՝ հրեա զավթիչները կոտորում են հակառակորդի բոլոր զինվորներին, իսկ նրանց երեխաներին ու կանանց գերի են վերցնում: Իմանալով, որ զինվորները ոմանց կյանքը խնայել են, «խոնարհ» Մովսեսն ուղղակի գազազում է. «Եվ Մովսեսը բարկացավ զորքերի իշխանների հազարապետների, հարյուրապետների վրա, որ պատերազմից գալիս էին: Եվ Մովսեսը նրանց ասաց.Մի՞թե բոլոր կանանց ողջ թողեցիք…սպանեք բոլոր արու երեխաներին և տղամարդու հետ պառկած բոլոր կանանց սպանեք» (Թվոց գիրք 31, 14 - 17):

Մովսեսն այդպես է վարվում, որովհետև շատ էր սիրում իր Աստծուն ու հնազանդորեն կատարում էր նրա կամքը: Իսկ աստված սիրում էր սպանել:

Մովսեսի մահից հետո հրեաներին սկսում է առաջնորդել ոմն Հեսու Նավե, որը քանանացիների ու այլ ժողովուրդների երկրներում այնպիսի եղեռն է իրականացնում, որ բնիկներից ոչ մեկը կենդանի չի մնում: Ինչ խոսք, նա այդ եղեռնը հանուն ու ի փառս Աստծու է անում.

«Այդ օրը Հեսուն գրավեց Մակեդան և սրի քաշեց այն: Նրա թագավորին և նրա մեջ եղող բոլոր հոգիներին կործանման մատնեց և ոչ մեկին կենդանի չթողեց: Մակեդայի թագավորի հետ վարվեց այնպես, ինչպես վարվել էր Երիքովի թագավորի հետ:

Այնուհետև Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Մակեդայից անցան Լեբնա և պատերազմեցին Լեբնայի դեմ: Եհովան այս քաղաքը ու նրա թագավորին էլ տվեց Իսրայելի ձեռքը. նրանք հարվածեցին այն և նրանում եղող բոլոր հոգիներին սրի բերանով զարկեցին: Ոչ մեկին կենդանի չթողեցին: Նրա թագավորի հետ էլ վարվեցին այնպես, ինչպես Երիքովի թագավորի հետ էին վարվել:

Ապա Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Լեբնայից անցան Լաքիս, նրա դեմ բանակ դրեցին ու նրա դեմ պատերազմեցին: Եհովան Լաքիսը Իսրայելի ձեռքը տվեց, այնպես որ երկրորդ օրը քաղաքը գրավեցին: Նրանք հարվածեցին այն ու նրանում գտնվող բոլոր հոգիները սրի քաշեցին, ինչպես որ Լեբնայի հետ էին վարվել:

Այդ ժամանակ Գազերի թագավոր Հորամը օգնության եկավ Լաքիսին: Սակայն Հեսուն նրան ու նրա ժողովրդին էլ հարվածեց, մինչև որ նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց:

Այնուհետև Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Լաքիսից անցան Եգլոն, նրա դեմ բանակ դրեցին ու նրա դեմ պատերազմեցին: Այդ օրը գրավեցին այն և սկսեցին սրի բերանով զարկել, և նրանում գտնվող բոլոր հոգիներին այդ օրը կործանման մատնեցին, ինչպես որ Լաքիսի հետ էին վարվել:

Հետո Հեսուն և իր հետ ամբողջ Իսրայելը Եգլոնից վեր ելան Քեբրոն ու սկսեցին պատերազմել նրա դեմ: Նրանք գրավեցին ու հարվածեցին այն, նրա թագավորին ու նրա բոլոր քաղաքները և նրանում գտնվող բոլոր հոգիները սրով կոտորեցին: Ոչ մեկին կենդանի չթողեց, ինչպես որ Եգլոնի հետ էր վարվել: Քաղաքը և նրանում եղեղ բոլոր հոգիներին նա կործանման մատնեց:

Վերջապես Հեսուն և իր հետ ամբոջ Իսրայելը շրջվեցին դեպի Դաբիր ու պատերազմեցին նրա դեմ: Նա զավթեց այն, նրա թագավորին ու բոլոր քաղաքները, և նրանք սրով կոտորեցին նրանց և նրանում գտնվող բոլոր հոգիներին կործանման մատնեցին: Ոչ մեկին նա կենդանի չթողեց: Դաբիրի ու նրա թագավորի հետ էլ նա վարվեց այնպես, ինչպես որ վարվել էր Քերբրոնի, նաև Լաբնայի ու նրա թագավորի հետ:

Հեսուն հարվածեց ամբողջ երկիրը՝ լեռնային շրջանը, Նեգևը, Շեֆելան և լեռների ստորոտները, ու նրանց բոլոր թագավորներին սպանեց: Ոչ մեկին նա կենդանի չթողեց և ամեն մարդու կործանման մատնեց, ինչպես որ Իսրայելի աստված Եհովան էր պատվիրել: Հեսուն հարվածեց նրանց Կադես-Բառնեայից մինչև Գազա և Գեսեմի ամբողջ երկիրը՝ մինչև Գաբաոն: Նրաց թագավորներին ու նրանց երկիրը Հեսուն միաժամանակ նվաճեց, որովհետև Իսրայելի աստված Եհովան էր մարտնչում Իսրայելի համար» (Հեսու 10, 28 - 32):

Ինչպես տեսնում եք, ցեղասպանությունն աստվածահաճո գործ է, դա մի գործ է, որը շատ հին ու փառապանծ ավանդույթներ ունի: Եվ իզուր է համաշխարհային հանրությունը դրա դեմ պայքարում, որովհետև Աստծո դեմ պայքարելն անիմաստ է ու անհնարին, էլ չասեմ, որ դա նաև մեծագույն մեղք է: Մեկ էլ տեսար՝ Աստված խիստ զայրացավ ու հիմա էլ մի այլ ազգի ձեռամբ նոր կոտորած սկսեց, ինչպես թուրքի ձեռամբ կոտորեց հայությանն ու մեր երկիրը նրանց ընծայեց:

Նկարում՝ Հեսուի խնդրանքով Աստված արեգակին ու լուսնին երկնքում անշարժացնում է այնքան ժամանակ, մինչև որ հրեաներն ավարտեն նվաճված երկու քաղաքների բնակչության կոտորածը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
171 | 0
to top