Mamul.am
Full version
USD 475.96, EUR 530.36, RUB 7.48, GBP 615.51
+9 °C, +10 °C ... +17 °C Tomorrow:+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Մաքսիմ Գորկու կարծիքը ռուսի մասին
20:15, 31.08.2019

Ռուսի ազգային բնավորության մեջ գլխավորը դաժանությունն է, ընդ որում` սադիստական դաժանությունը: Ես խոսում եմ ոչ թե դաժանության առանձին բռնկումների, այլ` դրա հոգեբանության, ժողովրդի հոգեկերտվածքի մասին: Ես ուսումնասիրեցի դատարաններից մեկի 1901 – 1910 թվականների արխիվը և սարսափեցի մարդկանց նկատմամբ վիթխարի քանակության անհավատալի դաժան վերաբերմունքից: Ընդհանրապես մեր երկրում` Ռուսաստանում, յուրաքանչյուրը հաճույքով է ինչ-որ մեկին ծեծում: Եվ ժողովուրդը ծեծելն օգտակար բան է համարում: 1917 – 1919 թվականներին գյուղացիները գերված կարմիրբանակայիններին գլուխն ի վար այնքան խորն են թաղել, որ գետնի երեսին միայն ոտքերն են երևացել: Հետո ծիծաղել են, թե ինչպես են ոտքերը ճոճվում: Կամ էլ ծառի բարձր ճյուղերից մեկին մեխել են մի ձեռքն ու մի ոտքը ու ըմբոշխնել են զոհի տանջանքները նայելով: Կարմիրգվարդիականներն էլ դենիկինական-սպիտակգվարդիական գերիներին ողջ-ողջ մաշկել են, գլխին մեխ են խփել, ուսերի կաշին քերթելով սպայական ուսադիրներ են պատկերել:

Մաքսիմ Գորկի. «Ռուս գյուղացիության մասին», 1922թ.

*****

Մենք բնույթով անարխիստներ ենք, մենք դաժան գազաններ ենք, մեր երակներով ստրկական սև ու չար արյուն է դեռ հոսում, որը թաթարական ու ճորտատիրական լծի թունավոր ժառանգությունն է: Եվ դա նույնպես ճշմարիտ է:

Ռուսական դաժանության մեջ դիվական հնարամտություն է զգացվում, դրանում մի ինչ-որ նուրբ բան, պաճուճագեղություն կա…Հնարավոր է, որ դաժանության զարգացմանը նպաստել է մեծ նահատակների վարքագրությունների ընթերցումը…Ո՞վ է ավելի դաժան` սպիտակգվարդիակա՞նը, թե կարմիրգվարդիականը: Հավանաբար` երկուսն էլ հավասարապես, չէ՞ որ թե' մեկը, թե' մյուսը ռուս են:

*****

Խարույկը վառեցին, այն լավ չի այրվում, այն կեղտոտ, հարբած, դաժան Ռուսիայի հոտն է արձակում: Եվ ահա այդ դժբախտ Ռուսիային դեպի Գողգոթա են քարշ տալիս, որպեսզի խաչեն նրան հանուն աշխարհի փրկության…Իսկ արևմտյան աշխարհը խստասիրտ է, կասկածամիտ` սենտիմենտալիզմից լիովին զուրկ: Այս աշխարհում մարդու գնահատման գործը շատ պարզ ու հասարակ է. դուք կարողանո՞ւմ եք աշխատել…Չե՞ք կարողանում…Այդ դեպքում դուք ավելորդ եք վարպետաց աշխարհում: Ու վերջ: Եվ քանի որ ռուսներն աշխատել չեն սիրում ու չեն կարողանում, ու քանի որ արևմտյան աշխարհը նրանց այդ առանձնահատկությունը շատ լավ գիտի, ապա մեզ համար շատ վատ է լինելու, լինելու է մեր սպասածից ավելի վատ: Ռուսների ջախջախիչ մեծամասնությունը վատ աշխատող է: Նրան հասու չէ կյանքի կառուցման հիացքը, և աշխատանքի ընթացքը նրան ուրախություն չի պարգևում. նա կուզենար, ինչպես հեքիաթում, երեք օրում տաճարներ ու պալատներ կառուցել և ընդհանրապես սիրում է ամեն ինչ միանգամից անել, իսկ եթե միանգամից չհաջողվեց, նա լքում է այդ գործը: Սուրբ Ռուսիայում աշխատանքը ճորտական է…աշխատանքի նկատմամբ վերաբերմունքը` եզային:

Մաքսիմ Գորկի. «Անպատեհ մտքեր»

Share with friends
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
to top