MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
«Ռուսաստանը մեր թշնամին է». էլի մի քանի կարծիք ռուսի ու Ռուսաստանի մասին
20:18, 02.09.2019
7021 | 0

1856 թվականի ապրիլի 27-ին վերջնականապես հեռանալով Ռուսաստանից` ռուս ականավոր կոմպոզիտոր Միխայիլ Գլինկան սահմանում իջնում է կառքից, թքում է գետնին ու ասում է. «Տա' Աստված այլևս երբեք չտեսնեմ այս գարշելի երկիրն ու նրա մարդկանց»:

*****

Կա երկու Ռուսիա: Առաջինը` Կիևյան Ռուսիան, իր արմատներն ունի համաշխարհային, առնվազն եվրոպական մշակույթում: Բարության, պատվի, ազատության, արդարության հասկացությունները Կիևյան Ռուսիան հասկացել է այնպես, ինչպես հասկացել է ամբողջ արևմտյան աշխարհը:

Կա նաև մեկ այլ Ռուսիա` Մոսկովյան Ռուսիան: Դա Տայգայի Ռուսիան է, դա մոնղոլական, վայրի գազանային Ռուսիան է: Այդ Ռուսիան իր ազգային իդեալն է դարձրել արյունալի բռնապետությունն ու վայրենաբարո դաժանությունը: Այդ Մոսկովյան Ռուսիան հնուց եղել է, կա ու լինելու է ամեն եվրոպականի կատաղի ժխտողն ու Եվրոպայի կատաղի թշնամին:

Լև Տոլստոյ

*****

Ռուսաստանը գարշելի է: Նրան պարզապես չեմ սիրում: Ռուսաստանում արգահատելի է, արգահատելի է, արգահատելի է: Պետերբուրգում, Մոսկվայում բոլորն ինչ-որ բան են գոռում, դժգոհում են, ինչ-որ բանի են սպասում, իսկ Ռուսաստանի խորքում նույն նահապետական բարբարոսությունն է, գողությունը և անօրինականությունը: Գալով Ռուսաստան` ես երկար ժամանակ պայքարեցի հայրենիքի նկատմամբ արգահատանքիս դեմ:

Լև Տոլստոյ

*****

Ռուսաստանի վիճակը սարսափելի է: Բայց առավել սարսափելի է ոչ թե նյութական վիճակը, ոչ թե արդյունաբերության կանգը, ոչ թե հողային անկայունությունը, ոչ թե ֆինանսական քայքայումը, այլ հոգեկան ու մտավոր այն քայքայումը, որն ընկած է այդ բոլոր թշվառությունների հիմքում: Սարսափելի է այն, որ ռուս մարդկանց մեծամասնությունն ապրում է առանց որևէ բարոյականության կամ բոլորի համար ընդհանուր օրենքի…Ռուսաստանի գործիչների մեծ մասը ղեկավարվում է իր եսասիրական մղումներով:

Լև Տոլստոյ

*****

Ծեր տանտերերը հավաքվել էին հրապարակում և քննարկում էին իրենց վիճակը: Ռուսների նկատմամբ ատելության մասին ոչ ոք չէր խոսում: Զգացմունքը, որ տածում էին մեծից փոքր բոլոր չեչենները, ատելությունից ուժգին էր: Դա ոչ թե ատելություն էր, այլ այնպիսի զզվանք այդ ռուս շների անհասկանալի դաժանության նկատմամբ, որ նրանց ոչնչացնելու ցանկությունը, ինչպես առնետներին, թունավոր սարդերին ու գայլերին ոչնչացնելու ցանկությունը, նույնքան բնական զգացում էր, ինչպես ինքնապահպանման զգացումը:

Լև Տոլստոյ

*****

Ռուս ժողովուրդը մեզ հարկավոր է որպես պատմության թրիք: Ռուսաստանը մեր թշնամին է: Այն բնակեցված է պոչազուրկ կառաղի կապիկներով, որոնց չգիտես ինչու մարդ են անվանում: Չկա ոչինչ ավելի ապաշնորհ ու երեսպաշտ, քան ռուս մուժիկը:

Լև Տրոցկի

*****

Ռուսաստանը երկարատև հետամնացության է դատապարտված: Ռուսաստանի ոչ մի պետական գործիչ երբեք դուքս Ալբայի, Մետերնիխի կամ Բիսմարկի երրորդ կարգի նմանակումից վեր չի բարձրացել…

Ընդհանուր առմամբ` Ռուսաստանը գավառական խուլ անկյուն է, որտեղ ոչ մի արժեքավոր բան չի եղել, եղել է միայն միահեծան պետության բարբարոսական դաժանություն, եղել են ոչնչության համարժեք արտոնյալ դասակարգեր, համաշխարհային բորսայի կառքերի վրա տենդագին զարգացող կապիտալիզմ, ռուսական բուրժուազիայի անժառանագություն, նրա գաղափարախոսության անկումայնություն, նրա քաղաքականության անպիտանիություն…Ռուսական «երրորդ դաս» -ը չի ունեցել և չէր կարող ունենալ ո'չ իր Ռեֆորմացիան, ո'չ իր Մեծ հեղափոխությունը: Ռուսական պատմությունն անցյալում ո'չ Լյութեր է տվել, ո'չԹովմաս Մյունստեր, ո'չ Միրաբո, ո'չ Դանտոն, ո'չ Ռոբեսպիեր: Ռուսական ամբողջ մշակույթը արևմտյան բարձրագույն մոդելների մակերեսային նմանակում է, ու այն ոչ մի ներդրում չի կատարել մարդկության գանձարանում:

Լև Տրոցկի

*****

Առաջարկում եմ «Ռուսաստան» երկրի անունը միշտ այսպես, չակերտներում գրել, քանզի այն հազարամյա պատմության ընթացքում իրեն այնքան է վարկաբեկել, որ դրանում չկա ոչ մի լուսավոր հետք, այլ միայն իր խավարամիտ, վայրենի ու մոռացված ժողովրդի շահագործումն է և ուրիշ ժողովուրդների ազատության ձգտման ճնշումը:

«Ռուսական կայսրություն» -ը ամենևին ռուսական ազգային պետություն չի եղել, այն եղել է մի քանի տասնյակ ժողովուրդների հավաքածու…միավորված միայն ու միայն կալվածատիրական վերնախավի կողմից համընդհանուր շահագործման համար: Ընդ որում այդ միավորումը տեղի է ունեցել կոպտագույն բռնությամբ:

Միխայիլ Պոկրովսկի (1868 - 1932), ռուս պատմաբան

*****

Ռուսական կայսրությունը ժողովուրդների բանտ են անվանել: Մենք հիմա գիտենք, որ այդ անունը վաստակել է ոչ միայն Ռոմանովների պետությունը, այլև նրա նախորդը` Իվան Կալիտայի հետնորդների վոտչինան` Մոսկովյան իշխանությունը: Մոսկովյան իշխանությունն իսկ, ոչ թե միայն Մոսկովյան թագավորությունը, ժողովուրդների բանտ է եղել: Վելիկոռուսիան կառուցվել է այլազգի բնիկների ոսկորների վրա, և հազիվ թե վերջիններս շատ են մխիթարված այն բանով, որ վելիկոռուսների 80 տոկոսի երակներով իրենց արյունն է հոսում: Վելիկոռուսների լծի վերջնական տապալումն այն ուժի կողմից, որը պայքարել է ու պայքարում է բոլոր շահագործողների դեմ, կարող է որոշակի փոխհատուղում լինել այն տառապանքների դիմաց, որ իրենց պատճառել է այդ լուծը:

Միխայիլ Պոկրովսկի
*****

Ճանաչել իսկ չեմ ուզում մարդկանց այդ գազանակերպ ծաղրաբանությանը, և ինձ համար մեծ դժբախտություն եմ համարում, որ Ռուսաստանում եմ ծնվել: Ամբողջ Եվրոպան Ռուսաստանին գրեթե մարդակեր է համարում: Ես բազմիցս ամաչել եմ, որ վայրենի ազգի եմ պատկանում:

Վասիլի Բոտկին (1811 - 1869), ռուս գրաքննադատ, թարգմանիչ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
to top