Ուզում եմ առերես մանրուք թվացող, բայց ըստ իս բավական կարևոր թեմայի մասին խոսել․․․ Խոսքս այն բազմաթիվ ճաշակով թե անճաշակ նկարների / наклейки / մասին է, որ ջանադրաբար և անխնա օգտագործում ենք․․․ ՖԲ-ն կարծես վերածվել է այդ պատկերների տոնավաճառի․․․մի տեսակ մրցույթ է հիշեցնում․․․ Պոետը տանջվում գրում է՝ ու՞մ համար․․․բնականաբար մեր ՝ ընթերցողի․․․ախր նա ակնկալում է լսել մեր ջերմ խոսքը ՝ թեկուզ երկու բառով․․․իսկ մենք իրար ետևից նկարներ է որ գցում ենք․․․ Ինչու՞ միայն պոետը․․․բոլորն են ակնկալում մարդկային ջերմ խոսքին․․․այս դառն իրականության մեջ, միայն այդ ջերմ խոսքն է զորու թեթևացնել մարդու հոգին․․․ Մի զլացեք, հարգելիներս, գրելու ընդամենը երկու ջերմ խոսք․․․իսկ այդ նկարներն էլ օգտագործեք պատեհ․․․ Ներողություն եմ հայցում, եթե ինչ որ մեկին «նեղացրեցի» ․․․ ԺՊԻՏ և ՋԵՐՄ խոսք՝ ահա այն ամենը, ինչ պետք է ՄԱՐԴՈՒՆ․․․ Հ․Գ․- նոր ինձ հուշեցին, որ թող ոչ-ոք պարտադրված չզգա․․․ամեն ինչ անկեղծ ցանկությամբ պիտի լինի․․․ Թամարա Խոյեցյան |