Mamul.am
Full version
USD 477.46, EUR 526.02, RUB 7.42, GBP 613.63
+9 °C, +2 °C ... +12 °C Tomorrow:+12 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը
23:47, 07.09.2019

Thursday, 15 August 2019

«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը


Villa Sauber Մոնակոյի ազգային թանգարանում հիշյալ խորագրով ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը

«Քայլ առ քայլ»` հնից դեպի նորը


«Նիդերլանդական օրագրի» շրջող օբեկտիվը Մոնակոյում ականատես եղավ մի բացառիկ ցուցահանդեսի: Այն կրում է «Քայլ առ քայլ» վերնագիրը և պատկերացում է տալիս ժամանակակից դիլերների արվեստի նկատմամբ ունեցած նոր վերաբերմունքի մասին: Ցուցահանդեսը բացվել է ապրիլի 25-ին «Վիլլա Սուբեր» Մոնակոյի նոր ազգային թանգարանում (Villa Sauber) և գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը: Ֆաբրիզիո Մորետիի հավաքածուն հանրությանը առաջին անգամ ներկայացնելու է երեսունինը հին ու նոր վարպետների գործեր` սկսած գոթական ժամանակաշրջանից մինչև վաղ Վերածննդի շրջանը, ներառելով Մաներիզմի և Բարոկկոյի ոճերը, Մորետիի հավաքածուն մեզ բերում է դեպի նոր ժամանակների ճանապարհով:

Սա եզակի և բավականին բազմազան գլուխգործոցների յուրօրինակ փոքրիկ հավաքածու է: Խիստ ընդգծված` ինչպես Սպինելո Արետինոյի և Յանիս Կունելիսի գործերը, գայթակղիչ, ինչպես Լորենցո Բերնինի (1598-1680), Գվիդո Գանյաչիի (1601-1663) Ջորջ Քոնդոյի (ծնվ.1957) նկարները, վերջացրած գերաստղերի` Պոնտորմոնի (1494-1557), Գերհարդ Ռիխտերի (ծնվ.1932) և Լուչո Ֆոնտանայի (1899-1968) գործերը:

Ցուցահանդեսում պետք չէ հավաքածուի կտորների միջև որոնել հնարավոր փոխազդեցությունները, այլ պետք է կենտրոնանալ կոլեկցիոների զգացողության և տեսլականի վրա: Սա հին ու նոր ժամանակների ստեղծագործությունների ցուցադրում չէ, այլ բոլոր ժամանակների մի ամբողջական համադրման պատկեր:

Հավաքածոյի հեղինակի մասին ասենք, որ Ֆաբրիզիո Մորետին ավարտել է Ֆլորենցիայի համալսարանի գրականության ֆակուլտետը, Տոսկանյայի հայտնի հնագետ Ալֆրեդոյի որդին է, քսաներկու տարեկան հասակում բացել է «Գալերիա Մորետտին» ՝ մասնագիտանալով Հին վարպետների գործերի ձեռքբերմամբ: Իր կարիերայի սկզբից նա հավաքել է արևմտյան արվեստի վարպետների կողմից արված բազմաժանր գործեր ՝ առանց տարբերակելու ժամանակաշրջանը, ժանրը և հեղինակներին:




Hay Azian
Nouveau Musée National de Monaco
Foto: Nid.oragir


Share with friends
| |
Նիդերլանդական Օրագիր
to top