MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
ՏԵՍԱՆՅՈՒԹ/ Նկարչուհի Գրետա Սահակյանի անհատական ցուցահանդեսը
15:18, 10.09.2019
3064 | 0
Օրերս Երևանում տեղի ունեցավ նկարչուհի Գրետա Սահակյանի ստեղծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսը: Մոտ 7 տասնյակ աշխատանքների գերակշռող մասը փոքրածավալ կոմպոզիցիաներ են, արված յուղաներկով, որոնք հեղինակի հուզաշխարհի մի-մի պատառիկներ են: Ցուցահանդեսի բացմանը իրենց խոսքով հանդես եկածները Գրետային անվանեցին հայտնություն արդի հայ նկարչության մեջ` նշելով, որ, չնայած մասնագիտական կրթության պակասին, նկարիչուհին իրեն լավ է զգում և' գույնի, և' կառուցվածքի ճաշակով ընտրության ու ներկայացման մեջ: Գրետան ծնվել է Գորիսում, սակայն երկար տարիներ է ինչ ապրում ու ստեղծագործում է Երևանում, բայց Գորիսի գույները, շունչն ու բույրը կան նրա գրեթե բոլոր նկարներում, և դա չվրիպեց նաև ներկաների ուշադրությունից: Այս ցուցահանդեսը տիկին Գրետայի առաջին անհատական ցուցահանդես էր, սակայն նկարչուհին իր խոսքում նշեց, որ այն վերջինը չի լինելու: Իսկ մենք սպասենք նկարչուհի Գրետա Սահակյանի հետագա ցուցահանդեսներին և մաղթենք նրան հետագա ստեղծագործական հաջողություններ:
Spokesperson: ՄԱՆԳԱՍԱՐ TV
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՄԱՆԳԱՍԱՐ TV
to top