MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Մամիկոն Շահբազյան. Ձևավորել ինքնուրույն մտածող, ստեղծագործող, մարդասեր, ներքուստ ազատ անհատ
16:47, 12.09.2019
4216 | 0

Անցած ուսումնական տարում, Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի մանկավարժներն ու ուսանողները, հավատարիմ իրենց խոստմանը, բարձր պահեցին ուսումնարանի անունը:

ՈՒսումնարանի մանկավարժական անձնակազմն աշխատեց` ուղենիշ ունենալով սովորողների հայեցի կրթությունն ու հայրենանվեր դաստիարակությունը:
Ուսումնական ողջ գործընթացում բարձրացվեց կրթադաստիարակչական աշխատանքների մակարդակի որակական վիճակը:
Ընդհանրապես ձմեռային ամիսներին ուսումնարանը պարապուրդ չունեցավ, չխախտվեց ուսումնարանի ռիթմիկ աշխատանքը:

Ուսումնական տարվա ընթացքում անցկացվեցին բազմաթիվ միջոցառւմներ:

Բարելավվեց վերահսկողությունը մանկավարժների գործունեության նկատմամբ: Գոհացուցիչ էր մեթոդմիավորումների կատարած աշխատանքները ուսուցիչների նկատմամբ:

Ուսումնական տարվա ընթացքում պարբերաբար ստուգարքներ և քննություններ անցկացվեցին:

Նոր՝ 2018-2019 ուսումնական տարում, ուսումնարանը իր արջև խնդիր է դրել աշխատել արհեստագործական, միջին մասնագիտական պետական հաստատությունների օրինակելի կանոնադրության դրույթներով ու պահանջներով և ծրագրերի բովանդակության հիման վրա ձևավորել սովորողների անհատականությունը, նրանց նախապատրաստել ինքնուրույն կյանքի և աշխատանքի, Ծնողների և ուսանողների հետ համատեղ ջանքերով դաստիարակել հոգեկան անկախ զգացումներով, որոնող մտքով և վերլուծական կարողություններով օժտված անհատներ, նրանց մեջ դաստիարակել հայրենասիրություն, քաղաքացիական պարտքի զգացում:

Մենք գտնում ենք, որ անկախ, ազատ հասարակության մեջ առավել կարևոր է կրթությունը ի շահ անհատի, հասարակության ու պետության:

Նրա որակական ուղղվածությունը կախված է կրթության նպատակաուղղվածությունից:

Այստեղ հետևում է ուսանողների գլխավոր նպատակը՝ ձևավորել ինքնուրույն մտածող, ստեղծագործող, մարդասեր, ներքուստ ազատ անհատ, որն ընդունակ լինի գնահատել ու հարգել ինչպես իրեն, այնպես էլ ուրիշներին:

Առաջադրած նպատակը հետամուտ է ավանդական մանկավարժության գործընթացի վերանայմանը:
Վերոնշյալ ուղենիշներով առաջնորդվելով, այս ուսումնական տարում ուսումնարանում գործում են «Խոհարարական գործ» միջնակարգ ընդհանուր կրթության հիմքով, «Խոհարարական գործ» հիմնական ընդհանուր կրթության հիմքով, «Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում» հիմնական ընդհանուր կրթության հիմքով, «Ատաղձագործական մանրահատակագործական, ապակեգործական աշխատանքներ» հիմնական ընդհանուր կրթության հիմքով խմբերը:


Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4897 | 0
to top