Mamul.am
Full version
USD 476.73, EUR 525.36, RUB 7.42, GBP 596.06
+12 °C, +8 °C ... +21 °C Tomorrow:+22 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պողոսները քիչ էին, հիմա էլ լորիսները եկան. Վահան Բաբայան
20:32, 13.09.2019

Ռեֆորմիստների կուսակցության նապագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պողոսները քիչ էին, հիմա էլ լորիսները եկան

Ամեն բան արվում է հասարակության մեջ թշնամանք և ատելություն տարածելու համար:

Իշխանությունը մի օրենք է բերել ԱԺ, որով քաղաքացիները կարող են նկարել վարորդների խախտումները և ուղարկել իրավապահներին:

Սենց լավ չի անանիմկա գրելու պետական վարչություն ստեղծեք և սեմինար արեք, թե ինչպես բոլշևիկյան անանիմկաները կերան մեր ազգի մտավորականության գլուխը:
Ու հիմա էլ դուք քաջալերեք դա:
Ազգը պառակտեցին այն աստիճան, որ երևի վերջին անգամ նման պառակտված եղել ենք «Սարոյան եղբայրների» ժամանակ:
Այս կառավարության ամբողջ տրամաբանությունը արդեն բոլոր գիտակից և հայրենասեր մարդկանց հականալի է և կանխատեսելի:
Ավելի լավ բան դժվար էլ դուք մտածեիք»:

Share with friends
| |
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top