Mamul.am
Full version
USD 475.99, EUR 528.92, RUB 7.45, GBP 611.79
+9 °C, +8 °C ... +18 °C Tomorrow:+18 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Դարմանադարան. բուժիչ եփուկներ
21:30, 13.09.2019

Այրուցքի (իզժոգա) դեմ արդյունավետ է հում կարտոֆիլի թարմ հյութը: Այն հիանալի կանխարգելիչ միջոց է քրոնիկական ստամոքսաբորբի (գաստրիտ) դեպքում: Ամեն օր չորս անգամ ուտելուց 15 – 20 րոպե առաջ խմեք ¼ բաժակ կարտոֆիլի հյութ, և 2 – 3 շաբաթ անց այրուցքը կվերանա: Դրանից հետո բուժումը կարելի է անմիջապես դադարեցնել, բայց կարելի է նաև շարունակել, որպեսզի կարգավորվի ստամոքսի աշխատանքը, բայց այս դեպքում հյութը պետք է խմել օրական 1 – 2 անգամ:

Աղերի կուտակումից ձերբազատվելուն կօգնի յասամանը: Յասամանի թուրմ պատրաստելու համար հավաքեք հիշյալ բույսի 20 գրամ ծաղիկ, չորացրեք, 1: 10 հարաբերությամբ խառնեք օղուն ու թողեք փակ ամանում 8 – 10 օր մնա: Թուրմը խմեք օրական 2 – 3 անգամից ոչ ավելի, ամեն անգամ` 30 կաթիլ և այդ նույն թուրմով շփեք ցավող հատվածը:

Գեղձուռուցքի (ադենոմա) ընթացքը մեղմում է հետևյալ եփուկը.

Մատուտակի 10 գրամ չորացված արմատը 20 րոպե եփեք 200 միլիգրամ եռման ջրում: Խմեք օրական 5 անգամ, մեկական ճաշի գդալ, 1- 2 շաբաթ անընդմեջ:

Գեղձուռուցքի դեպքում օգտակար է նաև դդմի կորիզը. առավոտյան և երեկոյան` 25 -ական կորիզ:

Ալերգիայի դեպքում պետք է կերակրացանկից հանել շաքարը, սպիտակ ալյուրը և մսային արգանակները:

Խորհուդ է տրվում ավելի շատ մրգեր, բանջարեղեն, սոխ, սխտոր, մաղադանոս ուտել:

Կտրատված գլուխ սոխը (չորս գլուխ) խառնել մեկ լիտր եռացված ու սառեցված ջրին ու գիշերը թողնել թրմվելու: Ամբողջ թուրմն օրվա ընթացքում խմել:

100 գրամ ցորենը ծածկել ջրով: Երբ դրանք ծլեն (մեկ միլիմետր) ցորենը լվացեք, աղացեք, ավելացրեք բուսական յուղ ու մի քիչ մեղր: Կերեք առավոտյան, սոված փորին:

Նշիկների քրոնիկական բորբոքման (տոնզիլիտ) դեպքում պետք է կոկորդը ողողել նռան կճեպի եփուկով: Նռան 20 գրամ չոր կճեպը եփեք 200 գրամ ջրում ու եփուկով կատարեք ողողում: Կարելի է կոկորդի ողողում կատարել նաև թեյի սնկի թուրմով, որի եփուկը պետք է թրմվի 8 օր: Արդյունավետ է նաև հիպերիկոնը (զվերոբոյ) . 100 գրամ խոտը խառնեք 0, 5 լիտր օղուն ու թողեք մեկ շաբաթ թրմվի: Ողողման համար թուրմի 30 – 40 կաթիլ խառնեք տաք ջրին:

Ռիթմախանգարի (առիթմիա) դեպքում 15 գրամ չորացրած հազարտերևուկը (տիսյաչելիստնիկ) մեկ բաժակ ջրում 15 րոպե եփեք, հետո մեկ ժամ թողեք պաղի: Թուրմը խմեք օրական երեք անգամ` մեկական ճաշի գդալ:

Կարելի է նաև փորձել հետևյալը. լոբու 50 գրամ չոր պարկուճները 300 գրամ ջրում 15 րոպե եփեք ու թողեք 45 րոպե պաղի: Օրական երեք անգամ ուտելուց առաջ խմեք (ամեն անգամ` 35 միլիլիտր): Օգտակար են նաև թուզը, լոլիկը, խնձորը, տանձը և նուռը:

Լյարդի բորբոքման (հեպատիտ) նախնական փուլում կարող են օգնել կեչու, հազարտերևուկի, մասուրի, գիհու տերևներից պատրաստված թրմերը: Թվարկածներից ցանկացածի մեկ թեյի գդալ հումքը խառնել 200 գրամ եռման ջրին, 30 րոպե թրմել և առավոտյան ու երեկոյան մեկական բաժակ խմել: Նկատի առեք, որ մասուրը պետք է թերմոսում թրմվի 12 ժամ:

Իսկ ընդհանրապես, պետք է շատ հեղուկ խմել (օրինակ՝ հանքային ջրեր) և ուտել կիտրոն, սոխ և նուռ:

Share with friends
| |
Համլետ Մելիքյան
17:21, 09.10.2019
13:40, 08.10.2019
22:21, 06.10.2019
to top