Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Քավոր, սանիկ, ծանոթ, բարեկամ տրադիցիոն համակարգը այսօր արդեն լավ բան է: Իջևանում դինաստիա է հիմնվում բոլորի աչքերի առաջ և չկա որևէ արձագանք: Փաշինյանը ըստ մամուլի տեղեկությունների իր քավորին դարձրեց Իջևանի քաղաքապետ: Ինչը անոմալ երևույթ էր նախկինում, այսօր մի պատասխան է ստանում «լավ են անում» և վերջ: Ասողն էլ իրանք չեն, իրենց քավոր սանիկները չեն, ասողը էլի նույն ժողովուրդն ա, որը երկու տարի առաջ բողոքում էր քավոր սանիկ հարաբերությունները պետական համակարգում տեսնելուց: Իրոք որ շատ բան փոխվեց, այսքան քավոր, սանիկ, ընկեր ու աներձագ ո՞ր ղեկավարի օրոք են եղել: Հետո էլ ասում ենք բան չի փոխվել»: |