Mamul.am
Full version
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+6 °C, -1 °C ... +7 °C Tomorrow:+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Աշխարհի առաջին արևային ճանապարհը ձախողվել է
15:54, 17.09.2019












Լուսանկարներում աշխարհի առաջին արևային ճանապարհն է, որը ձախողել է իր առաքելությունը, քանի որ այն քայքայվում է և չի մատակարարում բավարար էներգիա:


Ըստ երևույթին, արևային ճանապարհը ոչ մի օգուտ չբերեց Ֆրանսիային:

Հուլիսին ֆրանսիական LeMonde օրաթերթը հայտնել է, որ 0, 6 մղոն երկարությամբ արևային ճանապարհը չի ծառայում իր նպատակին:

2016-ի դեկտեմբերին, երբ առաջին անգամ շահագործման հանձնվեց արևային ճանապարհը, Ֆրանսիայի շրջակա միջավայրի նախարարությունը այն անվանեց «աննախադեպ»:

Ֆրանսիացի պաշտոնյաները ասում էին, որ ճանապարհը, որը պատրաստված է ֆոտովոլտային վահանակներից, էլեկտրականությամբ կապահովի Տուրուվրե քաղաքի լուսարձակները:


Սակայն երեք տարի անց, Global Construction Review-ի կողմից հրապարակված զեկույցում ասվում է, որ Ֆրանսիայի ճանապարհային երազանքը կարող է ավարտվել: 2018-ին ճանապարհի մի մասը պետք է քանդվեր ճաքերի պատճառով:

Նույնիսկ ամենաարդյունավետ շրջանում արևային ճանապարհը մատակարարում էր սպասվող էներգիայի միայն կեսը, քանի որ ինժեներները հաշվի չէին առել, որ ճանապարհի վրա փտած տերևներ են թափվելու:

Ահա, թե ինչպիսին էր ճանապարհը, երբ դեռ նոր էր շահագործման հանձնվել և ինչպիսին է այն այսօր:

Spokesperson: Ani
Share with friends
| |
Ani
20:49, 11.10.2019
to top