Mamul.am
Full version
USD 476.69, EUR 528.46, RUB 7.47, GBP 617.03
+6 °C, -1 °C ... +7 °C Tomorrow:+5 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Ամերիկյան օդանավակայանը ամբողջովին անցել է արևային էներգիայի շահագործմանը
16:17, 17.09.2019










Արևային ֆերման ընդգրկում է շուրջ 16 ֆուտբոլային դաշտերի չափ տարածք:

ԱՄՆ Թենեսի նահանգի Չատանուգա օդանավակայանը սկսել է աշխատել բացառապես արևային էներգիայով: Այդ մասին գրել է "Big think"-ը։

Օդանավակայանը էներգիայով ապահովելու համար կառուցվել է շուրջ 2, 74 մեգավատ հզորությամբ հատուկ արևային ֆերմա։ Այն զբաղեցնում է մոտ 16 ֆուտբոլային դաշտերին հավասար տարածք։ Համակարգը արտադրում է բավարար էլեկտրաէներգիա մոտ 160 000 լամպ լուսավորելու համար: Այս էներգիան կուտակվում է մարտկոցների մեջ, ինչը թույլ է տալիս էլեկտրաէներգիա արտադրել նույնիսկ առանց մշտական արևի լույսի առկայության:

«Մենք հպարտ ենք, որ վերականգնվող էներգիայի օգտագործման օրինակ ենք ծառայում մեր տարածաշրջանում այլ օդանավակայանների և ձեռնարկությունների համար», – ասել է Չատանուգա օդանավակայանի նախագահ և գլխավոր տնօրեն Թերի Հարթը:

Չատտանուգան միակ օդանավակայանը չէ, որն աշխատում է բացառապես արևային էներգիայով. 2015-ին առաջինը հնդկական Կոչին օդանավակայանն է, որն արտադրում է 29, 5 մեգավատ արևային էներգիա՝ տարեկան 10 մլն ուղևորների սպասարկման համար: Իսկ Գալապագոսյան կղզիներում Սեյմուր օդանավակայանը սնվում է քամուց և արևային էներգիայից ։

Focus-ը գրում է, որ գիտնականներն առաջարկել են մետրոյի թունելները վերածել հսկայական "օդորակիչների", որոնք կարող են ջեռուցում և զովացում ապահովել մոտակա հազարավոր տների համար:

Ամերիկյան քիմիական ընկերության հետազոտողները էներգիայի նոր "կանաչ" աղբյուր են հորինել ՝ ցիանոբակտերիաներով պատված սունկ։

Spokesperson: Ani
Share with friends
| |
Ani
20:49, 11.10.2019
to top