MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Խոհարար լինելը, նախ եւ առաջ, սեր է ու դրական էմոցիաներ
19:58, 18.09.2019
4774 | 0
Յուրաքանչյուր ոք գիտի, թե որքան կարևոր է առողջ սնվելը, բայց իրականում ի՞նչ է այն իրենից ներկայացնում և ի՞նչ է անհրաժեշտ իմանալ առողջ սնվելու վերաբերյալ: Ահա այս հարցերի պատասխաններն հստակ ստանալու նպատակով դիմեցինք Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի ընդհանուր միջնակարգ կրթության հիմքով «Խոհարարական գործ» խմբի արտադրական ուսուցման վարպետ Լիլիթ Եփրեյանին:
- Խոհարար լինելը, նախ եւ առաջ, սեր է ու դրական էմոցիաներ, - ասաց նա և ավելացրեց. Ո՞վ չի սիրում համեղ ուտել: Համեղ ճաշից հետո նույնիսկ կարելի է բոլորին ամեն ինչ ներել: Բայց երբ գալիս է որեւէ ճաշատեսակ պատրաստելու պահը, շատերս ենք հապաղում: եթե տրամադրություն չունես, նախընտրելի է չմոտենալ ջեռոցին: Ահա սա է ուսուցման վարպետ Լիլիթ Եփրեյանի աշխատանքային նշանաբանը և հաջողությունների բանալին: Իսկ հաջողություններ անցած տարիների ընթացքում, անշուշտ եղել են: Հենց թեկուզ այս ուսումնական տարվա վերջում պետական ամփոփիչ ստուգման և որակավորման քննությունները անցան բավականին արդյունավետ Այն անցկացվեց ուսանողների կողմից մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքային լուսանկարներով կահավորված, գեղեցիկ ձևավորված կաբինետ-դասասենյակում, որտեղ պատկերավոր ձևով ցուցադրված էին տարբեր ազգային խոհանոցների կերակրատեսակներից լուսանկարներ՝ իրենց բաղադրատոմսերով: ՈՒսանողները ներկայացրեցին ազգային խոհանոցը:
Շրջանավարտները հմտորեն ներկայացրեցին հայ ազգային խոհանոցի, ինչպես նաև ամերիկյան, հնդկական, եվրոպական և այլ ազգերի խոհանոցներից կերակրատեսակների առանձնահատկությունները:
Իսկ այս տարի Մայիսի 19-ին Զվարթնոց տաճարի շրջակայքում տեղի ունեցած Տոլմայի 9-րդ Համահայկական փառատոնում հատուկ տաղավար էր հատկացված Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանին: Փառատոնի այցելուները մեծ գոհունակությամբ անցնում էին տաղավարի կողքով, համտեսում ուսումնարանի սաների պատրաստած տոլման և գովասանքի խոսքեր շշնջում:
-Նմանօրինակ փառատոնները կարևոր ազդակ են հայկական ավանդական ճաշատեսակներից տոլմայի առանձնահատկությունների լուսաբանմանը, գովազդմանը:
Անելիքները շատ են ու բազմաբովանդակ:


Նորիկ Քեշիշյան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4853 | 0
16:18, 22.05.2020
5391 | 0
16:40, 11.05.2020
4218 | 0
to top