MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
«Փետրվարի 31»-ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից. Վահան Բաբայան
14:26, 19.09.2019
2083 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Փետրվարի 31» -ի հեղինակ նախարարը ԱԱԾ տնօրենին համարում է շարքային աշխատակից:

Նա ասում է «Նորմալ է, որ գործատուն գոհ չի լինում աշխատակցից եւ ազատում է նրան. Արշակյանը նման կերպ արտահայտվում է Վանեցյանի եւ Օսիպյանի հրաժարականների մասին:

Զավեշտալի է, որ ՀՀ կառավարության անդամը նման անլուրջ վերաբերմունք ունի երկրի ուժային կառույցների նկատմամբ:

Եվ այս մարդիկ որոշումներ են կայացնում, երկիր են կառավարում ու մի հատ էլ փիլիսոփայում իրենցից շատ հեռու գտնվող լուրջ հարցերի վերաբերյալ»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top