MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+10 °C
Մարդկությանը հայտնի առաջին մանկապիղծը, ավելի ճշգրիտ՝ տղա պղծողը, հին հույների գլխավոր աստված Զևսն է եղել
22:07, 19.09.2019
20649 | 0

Ինչպիսին ազգն է, այնպիսին էլ նրա աստվածներն են:


Հին հույների առասպելաբանության համաձայն՝ Տրովս արքայի (նա իր երկրին իր անունն է տվել, և այդ երկիրը պատմական Տրոյան է) ու հավերժահարսերից (նիմֆա) մեկի ամուսնությունից ծնվել է արտակարգ գեղեցիկ մի տղա, որի անունը Գանիմեդես (նշանակել է «հոգուն երանություն պարգևող») են դրել: Նա համարվել է մահկանացուներից գեղեցկագույնը, այնքան գեղեցիկ է եղել, որ արժանացել է հունական աստվածների հոր` Զևսի տարփալի ուշադրությանը: Մահկանացու կանանց հետ կենակցելը, ամենայն հավանականությամբ, նրա սեռական սանձարձակ երևակայությությանն այլևս գոհացում չի պարգևել, և նա որոշել է նաև դեռատի տղաներից գեղեցկագույնին պղծել:

Երբ Գանիմեդեսն արածեցնելիս է լինում հոր ոչխարները, նրան առևանգում է Զևսի ուղարկած արծիվը կամ արծվի կերպարանք առած Զևսը, տանում է Օլիմպոսի գագաթ, որտեղ բնակվում են աստվածներն ու դարձնում է ոչ միայն իր սիրուհին այլև աստվածների խնջույքների սեղանին գինի մատակարարող մատռվակ: Բայց Արիստոտելն ասում է, թե նա չէր կարող մատռվակ լինել, որովհետև աստվածները գինի չեն խմել, իսկ Կիկերոնն էլ ասում է, թե Գանիմեդեսն աստվածներին նեկտար է մատուցել:

Զևսը նրան հավերժական երիտասարդություն է պարգևում, որպեսզի մշտապես վայելի նրա դեռատի մարմինը, և քանի որ տղայի հայրը շատ է կարոտել որդուն, Զևսը դարբնության աստված Հեփեստոսին հանձնարարում է խաղողի ոսկեձույլ որթատունկ և այն, որպես մխիթարանք, նվիրում է նրան (ըստ մեկ այլ տարբերակի՝ անմահ ձիեր լծած մարտակառք է նվիրում), ու հավատացնում է, թե տղային անմահություն է պարգևել:

Զևսի խանդոտ կինը` Հերան, այնքան է Զևսի ուղեղին «կաթեցնում», որ վերջինս ստիպված է լինում իր գարշելի կրքի առարկային հեռացնել իրենից, ուղարկել երկինք ու դարձնել Ջրհոսի համաստեղություն:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top