MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Հայաստանի կեղծ ժողովրդավարության մասին պետք է իմանան բոլորը, այդ թվում ԱՄՆ-ում. Վահան Բաբայան
14:04, 20.09.2019
1910 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանի կեղծ ժողովրդավարության մասին պետք է իմանան բոլորը, այդ թվում ԱՄՆ-ում

Իշխանությունից որևէ բան պահանջող կամ որևէ հարց բարձրացնող մարդիկ համարվում են սադրիչներ և հակահեղափոխականներ:
Յուրաքանչյուր մարդ կամ խումբ, որը համարձակվում է հարց բարձրացնել ենթարկվոմ է հոգեբանական հարձակման համացանցում: Սա կառավարման տեխնոլոգիա է, ինչը հաջողությամբ կիրառում է Փաշինյանը:
Ամոթալի և դատապարտելի է, երբ նման ստոր ձևով երկիրը բաժանել են հեղափոխականների և ռևանշիստների:

Հերթը այսօր սևազգեստ մայրերինն էր: Վաղը կարող եք լինել դուք, ով կհամարձակվի հարց բարձրացնել կամ կարծիք հայտնել:

Նման «դեմոկրատիաներ» աշխարհում շատ են եղել, բայց բոլորս գիտենք դրա վերջը ինչ է եղել»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top