MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Մեկը վախվորած պիտի վկայի
18:53, 23.09.2019
2800 | 0
Մեկը վախվորած պիտի վկայի,
Որ միածինի ներհակը եկավ,
Ով պատրանքների ծովով կքայլի
Դեպի դարափը․․․ ուր քնով ընկավ։
Ի՞նչ մոր ծնունդ է այս մահկանացուն,
Այսչափ էլ խորոտ մարդը մռմռա,
Տիրոջ մոտ ճիշտ է, սա էլ է տացու,
Բայց դե խոսքն ինչ է, որ չմլմլա։
Սնամեջ գանգից չիբուխ է բռնել,
Մեր հոգիների թութունն է քաշում,
Արյուն-արցունքի շաղախով թմրել,
Վարդակակաչի քմայքն է բացում։
Պտուկ կոտրողի խաչափայտից զատ
Ծանրութեթևի ղանթարն է չանթել,
Իմ տեղապահն է սրան հարազատ,
Չգրված մի տեղ ես էլ եմ դանթել։
Իմ քունը կոխեց, տարածվեց անել,
Ես հո մեղքերի ճլորն եմ ընկել,
Թրծված կավից է խորունկը՝ անոթ,
Ուր թաքնվել են քանի անամոթ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
Արմեն Ալավերդյան
22:25, 01.12.2022
931 | 0
13:52, 29.01.2022
1748 | 0
10:11, 21.01.2022
1591 | 0
to top