MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+28 °C
Իշխանության զավթում, ռուսական ուղեծրից երկրի դուրս բերում, ռուսական ռազմական բազայի դուրս բերում...
13:35, 24.09.2019
2086 | 0
Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ըստ օդում կախված լուրերի, Պուտինի հայաստանյան այցի ժամանակ նախապատրաստվում է մեծ հակառուսական բողոքի ակցիա։ Նույն լուրերի համաձայն, դրա հետևում կանգնած են սորոսի գոմերում բտված ՔՊ- ականները։
Ըստ ամենայնի, սա կարելի է ընկալել որպես թավշյա հեղափոխության երկրորդ փուլ։ Այսինքն, իշխանության զավթում, ռուսական ուղեծրից երկրի դուրս բերում, ռուսական ռազմական բազայի դուրս բերում, տնտեսության և արտաքին քաղաքականության քանդում։ Այս պարագայում Հայաստանը լիովին ընկնում է ԱՄՆ-ից ամբողջական կախվածության մեջ, ինչը նրան պետք է Իրանի նկատմամբ պատերազմ սկսելու համար։
Ես մի տեղ դեռ կընդունեի, եթե լիներ արտաքին քաղաքականության հստակ տեսլական, որից երկիրը միայն օգուտներ կքաղեր։ Բայց, միջազգային արտաքին քաղաքականության խավարի մեջ մեր ղեկավարության դեգերանքները, արտաքին որևէ ծրագրի բացակայությունը բերելու է պետականության կործանման։ Ըստ այդմ, նման ակցիաների կազմակերպիչները պետք է մի փոքր շարժեն ուղեղները մի բան անելուց կամ հայտարարելուց առաջ։ Միաժամանակ վատ չէր լինի հիշել ասացվածքը, որ քթածակերը միայն շնչելու համար չեն։ Կողմնորոշվեք, թե որ դաշտում եք խաղում։ Ձեր այս իրարամերժ գործողությունների արդյունքում միջազգային հարթակներում ձեզ լուրջ չեն ընդունում։ Չի կարելի "и рыбку съесть, и на х#й сесть"» .
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top