MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+28 °C
Հայաստանում հաստատվել է ապիկար իշխանություն, որը բոլոր ուղղություններով լծվել է պետականության հիմքերի քանդմանը. Միշա Գալուստյան
13:41, 24.09.2019
2413 | 0
Միշա Գալուստյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իր առանձնատանը գլխի շրջանում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի դին։
Երեկ ֆեյսբուքը քննարկում էր Վանեցյանի պատասխանը վարչապետին։
Առաջին օրը' վարչապետի հարցազրույցը ԱՄՆ-ում։
Յուբկաներով պար, թանկարժեք թռիչք, աղբահանություն, Քոչարյանի դատ և այլն։
Նման "утка" ները շեղում են մարդկանց ուշադրությունը հիմնական խնդիրներից։
Մասնավորապես, որ արտերկրի հովանավորությամբ Հայաստանում հաստատվել է ապիկար իշխանություն, որը բոլոր ուղղություններով լծվել է պետականության հիմքերի քանդմանը։
Իշխանությունը դոլլար չէ, որ բոլորի դուրը գա։ Այստեղ կարևոր է ճիշտ գնահատական տակ, թե նրա գործունեությունը որքանով է օգուտ կամ վնաս պետությանը։ Մենք մեր գնահատականը վաղուց ենք հնչեցրել։
Այսօր պետությունը լուրջ կարիք ունի համակարգային փոփոխությունների։ Վերջին' կառավարական համակարգի մակերեսային վերաձևումները օգուտ տալ չեն կարող։ Համակարգերը պետք է ռեֆորմացվեն։ Անցումային շրջանը պետք է լինի սահուն, առանց ցնցումների։
Երկրի ապագայի համար մտահոգ քաղաքացիները պետք է համախմբվեն ռեֆորմիստների շուրջ։ Մենք դեմ ենք ցանկացած հեղափոխության և բռնության։ ՀՀ քաղաքացին իր ոտնահարված իրավունքների համար արդարություն չպետք է փնտրի կառավարության շենքի մոտ։ Պետությունը ինքը պետք է պաշտպանի իր քաղաքացու իրավունքները։
Միացեք մեզ, մեր համար չկան սևեր ու սպիտակներ, նորեր ու նախկիններ։ Բոլորն էլ մերն են։ Մեզ միայն միասնությունը կփրկի» ։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top