MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
ԱրՊՀ-ում մեկնարկել է «Մասնագիտական կրթական ծրագրեր և որակի ապահովում» թեմայով վերապատրաստման երկօրյա դասընթաց
15:04, 27.09.2019
3824 | 0

Արցախի պետական համալսարանում հավատարմագրման գործընթացին նախապատրաստվելու նպատակով կրթական ծրագրերի պատասխանատուների հետ հանդիպել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պ.գ.թ., դոցենտ Լիլիթ Զաքարյանը:

Փորձագետը ներկաներին մասնագիտական խորհրդատվություն ցուցաբերելու համար քննարկել է բարելավման ուղղությամբ անելիքները, շուկայի այսօրվա պահանջների հետազոտումը, գնահատման քաղաքականությունը, ուսուցման ռազմավարությունը:

«Դասընթացի նպատակն է մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովման համակարգը ներկայացնել, թեմայի շուրջ քննարկումներ կատարել և նպաստել քննադատական մտածողության մթնոլորտի ստեղծմանը», - ասել է Լիլիթ Զաքարյանը՝ հավելելով, որ այն կնպաստի նաև բուհի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրմանը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Արցախի պետական համալսարան
to top