MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
Ինչպես է ծնվել «նեոն» գազի անունը
20:23, 29.09.2019
4821 | 0

Այս տարրը միասին բացահայտել են անգլիացի քիմիկոս Մորիս Ուիլյամ Թրավորսը (1872 – 1961թթ.) և շոտլանդացի քիմիկոս, «Նոբել» մրցանակի դափնեկիր Ուիլյամ Ռամզեյը (1852 – 1916թթ) ՝ «կրիպտոն» տարրի բացահայտումից մի քանի օր անց:

Հեղուկ արգոնի գոլորշիացման ընթացքում գոյացող առաջին պղպջակները կալանելով՝ այս գիտնականները պարզում են, որ այդ գազի սպկտրը ցույց է տալիս նոր տարրի առկայությունը:

Ահա, թե ինչ է պատմել Ռամզեյն այս տարրի անունն ընտրելու մասին:

«Երբ մենք առաջին անգամ դիտարկում էինք դրա սպեկտրը՝ մեր կողքին էր իմ տասներկուամյա որդին:

-Հայրի՛կ, ասաց նա, - այդ գեղեցիկ գազի անունն ի՞նչ է:

-Դեռ չեն որոշել, - պատասխանեցի ես:

-Դա նո՞ր գազ է, - հետաքրքրվեց որդիս:

-Ոչ թե նոր, այլ՝ նոր բացահայտված, - առարկեցի ես:

-Այդ դեպքում կարելի է դրան «Novum» անունը տալ, - ասաց նա:

-Դա հարմար չէ, որովհետև «novum» -ը հունարեն բառ չէ, - պատասխանեցի ես: - Մենք դրա անունը «նեոն» կդնենք: «Նեոն» -ը հունարեն «նոր» է նշանակում:

Ահա այսպես է այս գազն իր անունը ստացել»:

Նկարում՝ Նեոնի ատոմների սպեկտրը էլեկտրական թույլ լիցքի դեպքում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
207 | 0
to top