MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
2016-ին Հովիկ Աբրահամյանի կառավարությունն է այս ամենի կազմակերպիչը եղել, այո Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում. Գարիկ Ուրումյան
12:51, 08.10.2019
2061 | 0

Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի ղեկավար Գարիկ Ուրումյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ՏՏ համաշխարհային ֆորումը իրենց օգտին վերագրողներին մեկ հիշեցում

2016թ մարտին Հովիկ Աբրահամյանի կառավարությունն է այս ամենի կազմակերպիչը եղել, այո Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանում: Դեռևս այն ժամանակ է պաշտոնապես հայտարարվել 2019թ կազմակերպվելիք այս համաշխարհային ֆորումի մասին:
Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը 2019 թվականին Հայաստանում կազմակերպելու համար ՀՀ կառավարությունը Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով 2016թ Էկոնոմիկայի նախարարությանը հատկացրեց 150 հազար դոլարին համարժեք դրամ:
Քանի որ նախկինները համեստորեն բան չեն ասում, որոշեցի հիշեցնել, բա)

Պողոսներն էլ գիտեն, թե Նիկոլը հեղափոխությունն արեց, բոլոր ՏՏ ոլորտի դեմքերն էլ որոշեցին գալ ստեղ ֆորում անել) )

Սենց էլ «20 տարի քանդել են էլի երկիրը») ) ) Հիմա Նիկոլը պետքա «քանդածը» նորից կառուցի)»

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
466 | 0
to top