MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +6 °C ... +8 °C Tomorrow:+10 °C
Երգիծանք. «Ճպուռն ու մրջյունը» առակի ֆրանսիական փոփոխակը
18:56, 12.10.2019
6271 | 0

Դասական տարբերակ

Նույնիսկ ամռան տապին մրջյունը տքնաջան աշխատում է. կառուցում է իր տունն ու ձմռան պաշար է կուտակում: Ճպուռը մտածում է, թե մրջյունը տխմար է ու ամբողջ ամառը պարում է ու զվարճանում: Երբ գալիս է ձմեռը, մրջյունն իր տաք տունն է մտնում ու ամբողջ ձմեռ կուշտ սնվում:

Անտուն ու սոված ճպուռը ցրտից դողում է, դողում ու մի օր էլ սատկում է:


Ֆրանսիական փոփոխակ

Նույնիսկ ամռան տապին մրջյունը տքնաջան աշխատում է. կառուցում է իր տունն ու ձմռան պաշար է կուտակում:

Ճպուռը մտածում է, թե մրջյունը տխմար է ու ամբողջ ամառը պարում է ու զվարճանում: Երբ գալիս է ձմեռը, մրջյունն իր տաք տունն է մտնում ու ամբողջ ձմեռ կուշտ սնվում:

Ցրտից սրթսրթացող ճպուռը մամուլի ասուլիս է կազմակերպում ու հարցնում է, թե մրջյունն ի՞նչ իրավունք ունի տաք տանն ապրելու և կուշտ սնվելու, երբ ուրիշները` իր նման նվազ հաջողակները, մրսում են ու քաղցած են:

Հեռուստատեսությունն ուղիղ հաղորդումներ է կազմակերպում` ցույց տալով ցրտից դողացող մրջյունին ու դրա կողքին ներկայացնելով առատ սեղանի մոտ նստած մրջունի տաքուկ ու շատ հարմարավետ կյանքը:

Ֆրանսիացիները ցնցված են այն իրողությունից, որ այդքան հարուստ իրենց երկրում թույլ է տրվում, որ այդ խեղճ ճպուռը տառապի, մինչդեռ ուրիշներն առատության մեջ լող են տալիս:

Աղքատության դեմ պայքարող կազմակերպությունները մրջյունի տան դիմաց ցույց են կազմակերպում: Լրագրողները հարցազրույցներ են վարում` հարցնելով, թե ինչու է ճպուտի մեջքին հեծած մրջյունը հարստացել ու կառավարությանն առաջարկում են ավելացնել մրջյունի հարկերը, որպեսզի նա իր ունեցվածքից «արդար մուծում կատարի»:

Ի պատասխան հասարակական կարծիքի հարցումների` կառավարությունը մի օրենք է հրապարակում տնտեսական հավասարության և մի օրենք էլ (հետադարձ ուժ ունեցող) ՝ ընդդեմ խտրականության:

Մրջյունի հարկերն աճում են և մրջյունը նաև տուգանվում է այն բանի համար, որ աշխատանքի չէր ընդունել ճպուռին որպես օգնական:

Մրջյունի տունն իշխանությունները գնում են, քանի որ նա տուգանքը և հարկերը վճարելու համար անհրաժեշտ գումարը չուներ:

Մրջյունը հեռանում է Ֆրանսիայից, բնակություն է հաստատում Շվեյցարիայում ու նորից հարստանում է:

Հեռուստատեսությունը ռեպորտաժ է պատրաստում՝ արդեն ճարպակալած ճպուռի մասին: Նա արդեն գրեթե սպառել էր մրջյունի պահեստավորած պարենը, մինչդեռ գարունը դեռ շատ հեռու էր:

Մրջյունի՝ Ճպուռի համար սոցիալական բնակարանի վերածված հին տունը քայքայվում է, որովհետև ճպուռն այն չէր խնամում:

Բոլորն սկսում են հանդիմանել կառավարությանը, որ միջոցներ չի հատկացրել տան խնամքի համար: Շուտով կազմվում է հետաքննող հանձնախումբ, որն արժենում է 10 միլիոն եվրո:

Ճպուռը մեռնում է գերդոզավորումից: «Լիբերասիոն» և «Յումանիտե» թերթերը գրում են սոցիալական անհավասարության խնդիրը լուծելու՝ կառավարության անկարողության մասին:

Մրջյունի տունը վերածվում է բլոճների հավաքատեղիի, և բլոճները թմրանյութերի առևտուր են սկսում ու ահաբեկում են թաղամասի բնակչությանը:

Իսկ Ֆրանսիայի կառավարությունն ինքն իրեն շնորհավորում է, որ կարողացել է ապահովել Ֆրանսիայի մշակութային բազմազանությունը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
to top