MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+3 °C, +3 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
«…Օ՜ Աստված իմ, դու որքա՜ն հրաշալի երկրաչափ ես»
20:25, 19.10.2019
3255 | 0

Իսահակ Նյուտոնի Իսահակ անունով ուսուցիչը՝ անգլիացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Բարոուն (1630 - 1677) այդ ժամանակաշրջանի Անգլիայի նշանավոր աստվածաբաններից մեկն է նաև եղել: Հումորի զգացումով օժտված այս չափազանց անշահախնդիր, հաստատակամ ու շատ համեստ անձնավորության (նա կտրականապես մերժել է իր պատկերը վրձնելու խնդրանքները, և նկարիչը ստիպված է եղել գիտնականին թաքուն նկարել) պատասխանները կաթոլիկ քահանայի հարցերին հիացմունքով պատմվել են ամբողջ Եվրոպայում:

Քահանան հարցրել է. «Ի՞նչ է հավատը»:

Բարոուն պատասխանել է. «Հավատն այն է, ինչը մենք չենք տեսնում»:

Քահանան երկրորդ հարցն է տվել. «Ի՞նչ է հույսը»:

«Շատ մեծ բան է», - պատասխանել է Բարոուն:

Քահանան երրորդ հարցն է տվել. «Ի՞նչ է ողորմածությունը»:

Բարոուն պատասխանել է. «Շատ հազվագյուտ մի բան»:

Անտեսելով քահանայի նկատմամբ այս անհարգալի վերաբերմունքն ու քահանայի առարկությունները՝ եպիսկոպոսը նրան ընդունում է հոգևոր միաբանության անդամ՝ հաշվի առնելով նրա հաստատակամ անհատականությունը:

Մահվան մահճում նա ուրախությամբ հետևյալն է ասել իր շուրջը խմբված բարեկամներին.
«Աստծու օթյակում ես ի վերջո կիմանամ բազում երկրաչափական ու աստղագիտական հարցերի պատասխանները: Օ՜ Աստված իմ, դու որքա՜ն հրաշալի երկրաչափ ես»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
213 | 0
to top