MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +26 °C Tomorrow:+26 °C
Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է
19:14, 20.10.2019
4324 | 0

Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով: Ի դեպ, այս ասոցիացիան ունի խոհարարության ոլորտում տարբեր երկրներ ներկայացնող 8 միլիոն անդամ: Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրներում:

Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Լեգենդի համաձայն, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ:

2012թ. տոնի շրջանակներում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր:
Օգտվելով առիթից ջերմորեն շնորհավորում եմ Աբովյանի թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանի խոհարարական խմբերի ուսուցման վարպետ-դաստիարակներ Պարզիկ Գրիգորյանին, Նոնա Հայրապետյանին, Մարինե Մելդոյանին, Լիլիթ Եփրեյանին, որոնք կրթել ու դաստիարակել են բազմաթիվ ուսանողների, և հպարտորեն կարող եմ նշել, որ նրանք հաջողությամբ այսօր աշխատում են, բարձր պահելով խոհարարի պատվաբեր կոչումը:


Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4903 | 0
to top