Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նույնիսկ Ելցինը նման բան չարեց, մտածելով իր ռեյտինգի մասին: Քնած, գինու բաժակն էլ կողքը որևէ երկրի ղեկավար իրեն թույլ չի տա լուսանկարել և հրապարակել: Չկա նման բան: Իհարկե երկրի ղեկավարը նույնպես մարդ է և կարող է և խմել և քնել, բայց նրա նման ոճի նկարներ տարածելը խոսում է նրա անլուրջ վերաբերմունքի մասին իր իսկ զբաղեցրած բարձրագույն պաշտոնի հանդեպ, ավելին նրան այդ պաշտոնը վստահողների հանդեպ: Նույնիսկ ՌԴ նախկին նախագահ Ելցինը, որը մեղմ ասած խմելու հետ սեր ուներ և նույնիսկ պետական այցերն էր չեղարկում խմած և քնած լինելու պատճառով նման նկարներ չունի: Սրանով նրանք ի ցույց են դնում իբր Նիկոլի դեմոկրատ կերպարը, բայց սենց անլուրջ բաներով հեղինակազրկում են երկրի թիվ մեկ քաղաքական պաշտոնը, ինչպես նաև մեր պետությունը»: |