MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգ. Հայկ Այվազյան
13:03, 22.10.2019
2225 | 0
Հայկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայաստանում ներդրվում է ընտանիքներից երեխաների օտարման հանցավոր համակարգ։
Այն արևմտյան երկրներում տարածված կոռուպցիոն բիզնես պրոեկտ է, երբ սոցիալական ծառայությունները (պետական և մասնավոր) օրենքով հնարավորություն են ստանում մուտք գործել ընտանիքներ և ծնողների կողմից երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու պատճառաբանությամբ նրան օտարել ընտանիքից և տեղափոխել ապաստարան։
Երեխաներին պահելով ապաստարաններում այդ կազմակերպությունները ֆինանսավորում են ստանում պետական բյուջեյից և հիմնադրամներից։ Որքան շատ երեխա, այնքան շատ գումար, ինչպես նաև բոնուսներ երեխային ծնողներին չվերադարձնելու և որդեգրման հանձնելու համար (եվրոպական երկրներում, շատ հաճախ, միասեռական զույգերին) ։
Որպեսզի հնարավորինս շատ երեխաներ խլվեն ծնողներից անհրաժեշտ է սահմանել բռնությունների այնպիսի նոր տեսակներ, որոնք հնարավորություն կտան ոստիկանի կամ սոցիալական աշխատողի կամայական, սուբյեկտիվ ընկալումներով որոշել, որ երեխայի նկատմամբ ընտանիքում բռնություն է կիրառվել։
2017 թվականին ընդունված «ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքից որոշ վտանգավոր կետեր հաջողվեց հանել։
Սակայն այլասերվածներին և իրենց իրավունքների պաշտպաններին դա դուր չեկավ և այսօր իրենք օրենքում փոփոխությունների նախագիծ են պատրաստել։
Այդ նախագծով հանվել է առանց ծնողներից որևէ մեկի ապաստարանում երեխային պահելու արգելքը։
Օրենքում, բացի արդեն գոյություն ունեցող վիճահարույց տնտեսական և հոգեբանական բռնության տեսակներից ավելացնում են ևս մեկը՝ «վերահսկող վարքագիծ» տեսակը։
Այսինքն ծնողներից խլում են սեփական երեխաներին դաստիարակելու իրավունքը։
Իսկ ծնողի կողմից ցանկացած դաստիարակչական գործողություն, որը կարող է պարունակել երեխայի նկատմամբ վերահսկողության տարր, կարող է որակվել որպես բռնություն, ինչի հիման վրա երեխային ծնողներից օտարելու որոշում կարող է կայացվել։

Այլասերվածների կողմից առաջակվող նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։
https://www.e-draft.am/projects/2008/about»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
464 | 0
to top