MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +3 °C ... +12 °C Tomorrow:+16 °C
Տրանսսեքսուալություն
21:17, 25.10.2019
4327 | 0

Նախ՝ ֆրանսիական հումոր տրանսսեքսուալի մասին:

Ծնողներին հյուր եկած երիտասարդ կինը մի քանի օր անց մտնում է իր կրտսեր եղբոր սենյակն ու ասում է.

-Պո'լ, հանի'ր հագիցդ, խնդրո'ւմ եմ, զգեստս:

Պոլը կատարում է պահանջը:

-Իսկ հիմա հանի'ր գիշերանոցս:

Պոլը լռելյայն կատարում է նաև այդ պահանջը:

-Հիմա հանի'ր կրծքակալս ու վարտիքս:

Պոլն այդ պահանջը ևս կատարում է:

-Այլևս չտեսնեմ, որ իմ շորերն հագնես, - ասում է քույրը:

Բժշկությունը «տրանսսեքսուալիզմ» երևույթը հիվանդություն, հորմոնների հավասարակշռության խաթարման արդյունք է համարում: Այս հիվանդությունն ունեցողները հակառակ սեռին պատկանելու անզսպելի ցանկությամբ են համակված լինում, նրանք համոզված են, որ իրենք հակառակ սեռին են պատկանում և ջանում են ապրել որպես այդ սեռի ներկայացուցիչ: Հաճախ, եթե նյութական միջոցները բավում են, նրանք վիրահատությամբ փոխում են իրենց սեռը:

Տրանսեքսուալությունը հաճախ շփոթում են նույնասեռականության (հոմոսեքսուալիզմ) հետ, մինչդեռ դրանք իրարից ամբողջովին տարբեր հասկացություններ ու վարքի տարբեր դրսևորումներ են:

Իրեն տղամարդ զգացող տրանսսեքսուալը կանացի մարմնակազմվածք ու սեռական օրգաններ ունի, բայց նա սեռական հակում է դրսևորում կանանց նկատմամբ, որը համարժեք է սեփական սեռի հոգեբանական զգացմունքին: Նրան չի կարելի նույնասեռական համարել հենց միայն այն պատճառով, որ նրա սեռական հակման ուղղվածությունը չի համապատասխանում սեռական օրգանի կառուցվածքին, որը, ի դեպ, տրանսսեքսուալն իրեն «օտար» ու «գարշելի» է համարում և այդ իսկ պատճառով ուզում է դրանից ազատվել:

Տրանսսեքսուալին այլասերված համարելը ևս ճիշտ չէ: Տրանսսեքսուալը նաև տրանսվեստիտ ու կանացիացած նույնասեռական չէ: Ի տարբերություն դրանց՝ տրանսսեքսուալներն էրոտիկ հաճույք չեն զգում հակառակ սեռի հագուստը կրելիս:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
162 | 0
to top