Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «10: 0` հօգուտ Սերժ Սարգսյանի Սերժ Սարգսյանը այսօր շատ բաց և անկեղծ ասեց այն ինչը մտածում են շատ մարդիկ: Այո չի լինի չհամաձայնվել իր խոսքերի հետ: Ով՞է մտածում, որ իր ձերբակալությունով Հայաստանը կշահի` միայն իր խնդիրներից չարացած, մոլորված և իշխանության քարոզչամեքենայի տակ մնացած մարդը: Իրականում արդեն պարզ է, որ առանց Սերժ Սարգսյանի չի կայանա ընդդիմադիր ճակատը և իր դերը գնալով մեծանում է այդ ճակատի առաջնորդության հարցում: |