MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+20 °C
Ստալինի ասույթներից
23:30, 02.11.2019
4556 | 0

1.Մարդը կա` խնդիրը կա, մարդը չկա` խնդիրն էլ չկա:

2. Ավելի լավ ենք ապրում, ավելի ուրախ ենք ապրում:

3. Առողջ անվստահությունը համատեղ աշխատանքի համար լավ հիմք է:

4. Կադրերը որոշում են ամեն ինչ:

5. Երբ ես մեռնեմ, գերեզմանիս շատ աղբ կթափեն, բայց ժամանակի քամին դրանք առանց խնայելու կսրբի:

6. Վրեժը դա այն կերակուրն է, որը պետք է սառը վիճակում մատուցել:

7. Գուցե այդպես էլ պետք է, որ հին ընկերներն այդպես թեթևությամբ ու հեշտությամբ գերեզման իջնեն:

8. Իմ կյանքն անգութ է` ինչպես գազանը:

9. Կարմիր բանակում վախկոտ լինելու համար շատ համարձակ մարդ պետք է լինել:

10. Կարևոր չէ, թե ինչպես են քվեարկել, կարևորն այն է, թե ինչպես են հաշվել:

11. Մեկ մահը ողբերգություն է, միլիոն մահը` վիճակագրություն:

12. Միայն վախով հնարավոր չէ իշխանություն պահել: Պարզվեց, որ նույնքան անհրաժեշտ է նաև սուտը:

13. Պետության մահացումը ոչ թե պետական իշխանության թուլացմամբ է տեղի ունենում, այլ` նրա առավելագույն ուժեղացմամբ:

14. Հաղթողներին կարելի է ու անհրաժեշտ է դատել:

15. Գողի որդին միայն գող կարող է դառնալ:

16. Մեր երկրում գերիներ չկան, մեր երկրում միայն դավաճաններ կան:

17. Չեկիստը միայն երկու ճանապարհ ունի` պաշտոնի բարձրացում կամ բանտ:

18. Աշխատել է պետք, և ոչ թե միտինգ անել:

19. Մենք` բոլշևիկներս, հրաշքների չենք հավատում:

20. Օպերատիվ աշխատանքը շատախոսների տեղը չէ:

21. Ինչը մեր թշնամիներին դուր է գալիս, մեզ վնասակար է:

22. Գաղութներն իմպերիալիզմի աքիլեսյան գարշապարներն են:

23. Սադրանքը հակահեղափոխության փորձարկված միջոցն է:

24. Բոլշևիկին զարդարում է ոչ թե ամբարտավանությունը, այլ համեստությունը:

25. Մեր նշատակն է շարունակ ավելացնել խորհրդային հանրապետությունների քանակը:

26. «Ո'չ մի քայլ ետ» . հիմա սա պետք է լինի մեր գլխավոր կոչը:

27. Մեր կռիվն արդար է, թշնամին ջախջախվելու է, մենք հաղթելու ենք:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
222 | 0
to top