MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Ստալինի ասույթներից. դրանցից որոշներն արդիական հնչեղություն ունեն
23:36, 03.11.2019
3568 | 0

* Անթույլատրելի է կադրերի ընտրությունը ազգակցության, քավոր-սանիկության, համերկրացիության, անձնական նվիրվածության նշաններով: Աշխատողների ընտրությունը բարեկամական, ընկերական հարաբերությունների, անձնական նվիրվածության, համերկրացիության ու ազգակցության հիմքով` անհամատեղելի է կուսակցության շարքերում լինելու հետ:

* Երբ որսում են լրտեսին կամ դավաճանին, հասարակության վրդովմունքը սահմաններ չի ճանաչում, հասարակությունը գնդակահարություն է պահանջում: Իսկ երբ գողը բոլորի աչքի առաջ գործունեություն է ծավալում` հափշտակելով պետական բարիքը, նրան շրջապատող հասարակությունը սահմանափակվում է բարեսիրտ ծաղրանքով ու գողի ուսին թփթփացնելով: Մինչդեռ հստակ է, որ ժողովրդական բարիքն հափշտակող ու ժողովրդական շահի տակը փորող գողը նույն լրտեսն ու դավաճանն է, եթե ոչ ավելի վատը:

* Բանվորները չեն կարող հավատալ առաջնորդներին այնտեղ, որտեղ առաջնորդները նեխել են դիվանագիտական խաղում, որտեղ խոսքը գործով չի ամրապնդվում, որտեղ առաջնորդներն ասում են մի բան, բայց ուրիշ բան են անում:

* Եթե թատրոնն սկսվում է կախարանից, ապա այդպիսի պիեսների համար պետք է կախել:

* Աշխարհում չկան այնպիսի ամրոցներ, որոնք աշխատավորները, բոլշևիկները չկարողանան գրավել:

* Հեղափոխության հաջորդ օրն իշխանությունը պահելը պակաս կարևոր չէ, քան իշխանությունը վերցնելը:

* Ուրիշի հողի մեկ թիզն անգամ չենք ուզում, բայց մեր հողի մեկ վերշոկն (մեկ վերշոկն հավասար է 4, 44 սանտիմետրի) անգամ չենք տա ուրիշին:

* Չի կարելի երկու առանձին կարգապահություն իրականացնել՝ մեկը բանվորների, իսկ մյուսը՝ պաշտոնյաների համար: Կարգապահությունը մեկը պիտի լինի:

* Պատմական մի իրավիճակում ճիշտը կարող է ճիշտ չլինել մեկ այլ պատմական իրավիճակում:

* Կասկած չկա, որ կարելի է կազմակերպել այն, ինչն ունես: Չի կարելի կազմակերպել իշխանություն, որին ուրիշներն են տիրում:

* Դեմոկրատիան բոլոր ժամանակների ու պայմանների համար տրված ինչ-որ մի բան չէ, քանի որ լինում են պահեր, երբ այն ներդնելու հնարավորություն և իմաստ չկա:

* Ամենավերջին պրոլետարից մինչև մեծ առաջնորդն ընդամենը մեկ քայլ է: Եվ այդ քայլը դեպի կոմունիզմ քայլն է:

* Արևմուտքն իր իմպերիալիստական մարդակերներով վերածվել է խավարի և ստրկության օջախի:

* Մարդկային հոգիների ճարտարագետներ (գրողների մասին է ասել):

* Միջոցները բանականորեն, հաշվենկատորեն ծախսելու կարողությունը կարևորագույն արվեստ է, որը միանգամից չի տրվում:

* Ասում են, թե կոմունիստները, հատկապես բանվոր կոմունիստ տնտեսվարները, չեն կարող յուրացնել քիմիական բանաձևերն ու ընդհանրապես տեխնիկական գիտելիքների տիրապետել: Դա ճիշտ չէ, ընկերներ: աշխարհում չկան այնպիսի ամրոցներ, որոնք աշխատավորները, բոլշևիկները չկարողանան գրավել:

* Յուրաքանչյուր սխալ անուն և ազգանուն ունի:

* Կոմունիստի ստամետությունը կուսակցության հանդեպ և կուսակցությանը խաբելը ծանրագույն չարիք են ու անհամատեղելի են կուսակցության շարքերում լինելու հետ:

* Կուսակցությունում երկու կարգապահություն` մեկը ղեկավարների, մյուսը շարքայինների համար, չպիտի լինի:

Նկարում՝ Ստալինը և Գերմանիայի արտգործնախարար Ռիբենտրոպը:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
16:35, 27.03.2024
202 | 0
to top