MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +13 °C ... +24 °C Tomorrow:+24 °C
Նույն իշխանություններն իզորու ե՞ն ազատությունների հետ մեկ տեղ պաշտպանել մեր երեխաներին. Նատալի Սաղիյան
17:20, 05.11.2019
2195 | 0
Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Նատալի Սաղիյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Խղճի և դավանանքի ազատությունը Մարդու իրավունքների կոնվենցիայի հիմնարար դրույթներից է:
Հենց այդ հիմքով է հայտարարում ԿԳՄՍ նախարարը, որ սատանիզմի պատճառաբանությամբ այլևս միջոցառումներ չեն չեղարկվելու: Կասկած չկա, շատ լավ է, որ նոր Հայաստանի իշխանություններն այդքան ջանասիրաբար պաշտպանում են մարդու իրավունքները (թեև դա անում են միայն երբ իրենց է հարմար):
Սակայն, արդյոք նույն իշխանություններն իզորու են ազատությունների հետ մեկ տեղ պաշտպանել մեր երեխաներին այն արատավոր երևույթներից, որոնք միշտ զուգակցում են խղճի և կրոնի ազատությունը՝ թմրանյութերի, ալկոհոլի օգտագործումից, անօրակ մշակութային միջոցառումներից և գրականությունից, գռեհիկ գովազդային պաստառներից և անգրագետ խոսքից...»
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top