MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար. Վահան Բաբայան
00:55, 06.11.2019
2618 | 0
Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱՄՆ դեսպանի հետ Սերժ Սարգսյանի հանդիպումը սառը ցնցուղ էր իշխանությունների համար:

Այս հանդիպումով փշրվեց նիկոլական արևմտամետ գործիչների վերջին հույսը:
Կոտրվեց թավշյա ամերիկամետության միֆը և վերահաստատվեց մի պարզ ճշմարտություն, որ Սերժ Սարգսյանը նույն Սերժ Սարգսյանն է` անկախ նրանից, որ ինքը չի այս պահին երկրի ղեկին, բայց նա մնում է անհասանելի քաղաքական մեծություն, թե ներքին, թե արտաքին քաղաքական հարցերում:
Հայաստանը իշխանազավթումից հետո չունի կանխատեսելի զարգացումների օրակարգ, սպասումները խիստ բացասական են, այդ թվում ԱՄՆ կողմից:
Չկա վստահություն, որ թավշյա վիրուսը կարող է ապահովել խաղաղություն և ժողովրդավարություն:
Նրանք իրենց ատելության քարոզներով, հասարակության պառակտումներով և ժողովրդավարական հիմնարար նորմերի խախտումներով են զբաղված միայն պոպուլիզմի կայացումն է դարձել, որպես պետության հիմնարար ձեռքբերում:

Նախկին Նախագահը բնական է, որ ոչ միայն մտահոգ է ստեղծված ծանր վիճակով, այլ նաև վստահ եմ ունի ասելիք և ունի իր լուծումները, թե Արցախի, թե Հայաստանի ապագայի գերկարևոր հարցերում, ինչը անկասկած կառավարական դաչաների պատի գույներից կարևոր է»:











The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top