Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Արայիկ Հարությունյանը չգիտի դեռ, որ ինքը արդեն գնացել է:
Նա վերջին ճիգերն է գործադրում, փորձում է դասեր տալ ՀՅԴ-ին և դաստիարակության կոչեր անում:
Նա չի կարողանում հասկանալ, որ ստեղ ոչ ՀՅԴ-ի, ոչ էլ որևէ մի կուսակցության հարց է, սա ազգային հարց է և ինքը և իր շեֆերը թերագնահատել են մեր ազգային մենթալիտետը: Խնդիրը այլ բանի մեջ է ով՞է Արայիկ Հարությունյանին բերել և օծել սուպերնախարար:
Բումերանգը հետ եկավ ու լինելու է շատ ցավոտ...»: