MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Tomorrow:+16 °C
Լրացավ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պաշտոնավարման և դեսպանատան ֆեյսբուքյան կայք էջի մեկ տարին
15:01, 09.11.2019
1799 | 0

Լրացավ Նիդերլանդներում արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանի պաշտոնավարման և դեսպանատան ֆեյսբուքյան կայք էջի մեկ տարին


Հոկտեմբեր ամսվա դեսպանատան ֆեյսբուքյան էջը հարուստ է Հայաստանի արտաքին և ներքին, տնտեսական քաղաքական կյանքին առնչվող ամենատարբեր լուրերերով ու նորություններով:
Տեղեկատվություններին ավելի մանրամասը հաղորդակից լինելու համար խորհուրդ ենք տալիս այցելել ու կարդալ Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատան էջը: այսօր` նոյեմբերի 5-ին լրանում է էջի` որպես Նիդերլանդներում Հայաստանի դեսպանության բաց լսափողի մեկ տարին:
Էջն անմիջապես գործել սկսել է անցյալ տարի, դեսպան Տիգրան Բալայանի Նիդերլանդներ` նոր նշանակման վայր տեղափոխվելուց անմիջապես հետո: Այս առնչությամբ դեսպանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն էր գրել. «Բազմաթիվ ծրագրերով ու երկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված գաղափարներով ժամանեցի նստավայր երկիր» ։
Ամփոփելով դեսպանատան էջի մեկ տարվա արդյունքներն արդեն կարելի է եզրահանգել, որ, իրոք շատ մտահաղացումներ ու ծրագրեր ի փառս մեր հայրենիքի իրագործվել, կյանքի է կոչվել: Բնականաբար ավելի շոշափելի արդյունքների դեռ պետք է սպասել:
«Նիդերլանդական օրագիրը» հոկտեմբեր ամիսը ներառյալ արդեն թողարկել է դեսպանատան կայքի անցած 12 ամիսների համառոտ նյութերը: Այն ընթերցելով` արդյունքների մասին, ինքներդ կարող եք եզրակացության հանգել:
Օգտվելով առիթից շնորհավորում ենք Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության կայքի ստեղծման մեկ տարին, նրա մոտ 2000 հետևորդներին, արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանին` գործունեության մեկ տարին լրանալու կապակցությամբ:
Դեսպանատան կայք էջի մեկ տարվա ամփոփման համառոտ ցանկին ծանոթանալու համար այցելեք #ՆիդՕրագրի, կամ դեսպանության կայք էջեր:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
00:09, 09.03.2024
558 | 0
to top