MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Tomorrow:+25 °C
ԱՊԱՇԽԱՐՀԵՔ ԴԱՇՆԱԿՆԵՐ, ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑԵՔ․․․
19:37, 10.11.2019
6779 | 0

ԱՊԱՇԽԱՐՀԵՔ ԴԱՇՆԱԿՆԵՐ, ԻՆՔՆԱՄԱՔՐՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀ ԱՆՑԵՔ․․․


Այ ծախված Հայաստանյան դաշնակներ, ժողովրդի կողմից մերժվածներ․ես ի՞նչ մի վայնասուն եք դրել, վիրավորվե՞լ եք «անդաստիարակ» բառից․ բա նրանց լկտի պահվածքը ոչ միայն նախարարի, այլ Փաշինյանի հանդեպ այլ որակում ունե՞ր․․․
էս ի՞նչ մի հնչեղություն տվեցիք Նախարարի ճիշտ որակումին․ անդաստիրակ բառն ուղղակի մեղմ է ասված այդ երիտասարդ դաշնակցականների հասցեին․․․ իմ առողջ քննադատական հոդվածի՝ «ԻՆՉ ՑԱՆԵՑԻՔ, ԱՅՆ ԷԼ ՀՆՁԵՑԻՔ» https://my.mamul.am/am/post/85464
տակ այդ նույն երիտասարդ դաշնակցական «դաստիարակվածները» ամենավերջին վիրավորանքն էին հնչեցնում իմ հասցեին, ֆեյսբուքյան իմ էջում այս հոդվածի տակ, չբավարարվելով անցան իրենց ֆեյսբուքյան էջերում ինձ հայոյելով, պիտակելով, ներքին նամակներով արշավ սկսեցին իմ դեմ ու ամենախուլիգանական նամակներն ուղարկեցին․․․ես կասեի ոչ թե անդաստիարակ են, այլ՝ խուլիգաններ, *******ներ բառիս իսկական իմաստով․․․ նախ աշխատեք ձեր խուլիգաններին կարգի հրավիրել քանզի չեմ հավատում մեր համեստ նախարար Արայիկ Հարությունյանը անդաստիարակ բառն օգտագործեր, եթե նրանց գործողություններում չտեսներ անկարգ պահվածքը․․․հետո, ես բացեիբաց հայտարարում եմ, որ ոչ միայն երիտասարդ դաշնակներն են լծված հասնելու Արայիկ Հարությունյանի հրաժարականին, այլ՝ հենց դուք՝ ողջ Հայաստանի դաշնակցականներդ առիթը բաց չեք թողնում Փաշինյանին վարկաբեկելու, ինչպես ասուլիսի ժամանակ հնչեցրեց Արծվիկ Մինասյանը․․․Ապազգայինի դեմ պայքարող Արծվիկ Մինասյանին մի հռետորական հարց եմ ուզում հնչեցնել․ Սերժը, երբ 2009 -ի ապրիլի 22-ի կեսգիշերին Շվեյցարիայում ազգի թիկունքին գաղտնի Ալի Բաբաջանի հետ կնքեց «Ճանապարհային քարտեզը» հետո, նույն տարին հոկտեմբերի 10-ին դարձյալ Շվեյցարիայում ստորագրեց Հայ-Թուրքական ազգադավ ՞արձանագրությունները, որտեղ գրված էր «Հայաստանը ճանաչում է Թուրքիայի այսօրվա սահմանները, Թուրքիան էլ մեր սահմանները» այսինքն մենք պահանջատեր չենք, և իզուր ենք 100 տարի պայքարել մեր պատմական հողերի համար, բա ինչու՞ դուրս չեկաք փողոց, Սերժի հրաժարականը պահանջեիք, 10-ը տարի լռեցիք, անգամ ցեղասպանության 100 ամյա տարելիցին չհանդգնեցիք Սերժից պահանջել հետ կանչել Շվեյցարիայում քնած, աշխարհին մոլորեցնող այդ պրոտոկոլները․․․ձեր փոխարեն ես էի պայքարում, իսկ դուք հանուն պորտֆելների դարձաք Սերժի կամակատարները․․․իսկ 2011-ին Կազանում, երբ Սերժը խնդրում էր Ալիևին հանձնել Արցախի ազատագրված 7 շրջանները դուք դարձյալ լռեցիք, դուք լռեցիք նաև, երբ 2007-ին Քոչը Մադրիդյում կնքեց «մադրիդյան սկզբունքները», որի բոլոր հիմնարար կետերը բխում է Ադրբեջանի օգտին, դուք գեթ մի անգամ ընդվզե՞լ եք այդ ազգադավ արձանագրությունների դեմ․ իհարկե ոչ, քանզի Քոչն է նրա հետևում կանգնած․․․եթե իրոք ազգային լինեիք, Քոչի և Սերժի այդ ազգադավ քայլերը չպետք է ներվեր ձեր կողմից, բայց քծնում էիք հանուն մի քանի նախարարական պորտֆելների, մարզպետի ու գյուղապետերի աթոռների, անգամ կոալիցիա էիք կազմում․․․մեր ժողովուրդը գնահատող է, եթե դուք ազգային կեցվածք ունենայիք Հայաստանյան գերագույն մարմնի պարագլուխներ, չէիք մերժվի ժողովրդի կողմից․․․ հատկապես ես, որ գնահատող մարդ եմ, թացը չորից ջոկող ու դեռ 1965-ից եմ պայքարել ցեղասպանության միջազգային ճանաչման գործում իմ ներդրումն ունենալու, միշտ եղել եմ ընդհատակում և ակտիվ լոբբիստական աշխատանք եմ տարել, իմ բոլոր խնայողություններն օգտագործել եմ գրքեր, բրոշյուրներ գրելով, տարբեր լեզուներով թարգմանելով, Եվրոպառլամենտում տարածելով, էլեկտրոնային տարբերակն ուղարկել եմ տասնյակ կոնգրեսականների, աշխարհի տարբեր հեղինակավոր թերթերի, անգամ թուրքական և հիմա քննադատելու իրավունքը վաստակած, այսօր միայն ուրախ կլինեի, որ դուք ձեր դիրքերում լինեիք, չշեղվեիք ձեր առաքելությունից ու այս աստիճան հուսախաբ չլինեի․․․իմ քննադատությունները ձեզ զուտ սթափության կոչեր են եղել․․․ այնպես որ սսկվեք, ձեզ շատ լավ ենք ճանաչում․ ձեզ սրբի տեղ մի դրեք․գիտենք, թե ինչու՞ էիք ձգտում աթոռների տիրանալ, ինչ փողեր էիք աշխատում․ հիմա թվե՞մ, , , Արփա գետը ցամաքում է, որով սնվում է Սևանը, իսկ նախքին գյուղնախարար Դավիթ Լոկյանը ՀԵԿ է կառուցել և մի քանիսին էլ թույլատրել է․ ինչքանո՞վ է ազգային․․․Մեր երկրի այսօրվա վիճակի համար ոչ միայն Քոչն ու Սերժն են մեղավոր, այլ հենց դուք նույնպես, որ ձեզ կույրի տեղ էիք դրել, երբ երկիրը թալանվում էր, արտագաղթը երկիրը դատարկում էր, երբ հայ զինվորը 80-ականների զենքով էր կանգնած սահմանին, ավելին, դուք կոալիցիա էիք կազմում ՀՀԿ-ի հետ, որ Սերժին թիկունք լինեիք, կուշտ թալաներ, դուք էլ կողքից օգտվեիք, ԱՆԳԱՄ «ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ՍԱՀԱՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ անցկացնելու և Սերժին հավերժացնելու համար Արծվիկ Մինասյան դաշնակներով ընկաք գյուղ ու քաղաք ԱՅՈ քարոզելու սահմանադրությանը, որ Սերժին հավերժացնեք, դուք էլ կերակրատաշտին մոտ լինեք․․․Չմոռանամ ասել, որ Ամուլսարի հարցում էլ ձեր դերակատարությունը շատ մեծ է եղել, քանզի նախքին դաշնակ Արամայիս Գրիգորյանն ու դուք եք եղել այդ ընթացքում բնապահպանության նախարարները․․․Արծվիկ Մինասյան դուք Արայիկ Հարությունյանի պես ազնիվ նախարարին բանավեճի եք հրավիրում Լևոն Մկրտչյանի պես թալանչու հե՞տ․ մի մարդու, որ մատենադարանի մեր ձեռագրերն էր 80 միլիոն դոլարով ծախում ԱՄՆ-ի ՀԻԼԼ կազմակերպությանը, իբր թվայնացնելու պատրվակով․հազիվ կանխվեց այդ ազգադավ գործարքը մեր սփյուռքահայ բարերարի կողմից այդ թանկարժեք սարքը մատենադարանին նվիրելու շնորհիվ․․ ․կարդացեք «Առավոտի» արխիվում պահպանվում է 24.05.2007)» Լևոն Մկրտչյանն իր նախարարության օրոք իր պորտֆելը չկորցնելու համար արջի ծառայություն էր մատուցում Սերժին և ընտրություններից առաջ ուսուցիչներին հրահանգում, որ ձայներ բերեն ՀՀԿ-ի օգտին, կեղծեն ընտրությունները տեղամասերում, որը մեծ հնչեղություն ունեցավ․․․ եթե իհարկե հիշում եք․․Զարմանալի չէ՞, ձայներ ոչ թե դաշնակցությանը, այլ՝ ՀՀԿ-ին ․ հիմա մեր հավատքի հետ կապված, որ Լևոն Մկրտչյանն աջակցում էր ԱՄՆ դեսպանատան կողմից «Խաղաղության Կորպուսի» կոչված ծրագրերն իրականացնելու Հայաստանում, ովքեր զիգզագ ճանապարհներով, մի քանի ծրագրեր էին իրագործում ծերանոցներում և փոխարենը՝ տեղավորվում էին հայ մանկավարժների ընտանիքներում, հայոց լեզու էին սովորում և «Մորմոնություն» էին քարոզում Հայաստանի տարբեր բնակավայրերում․ ԱՀԱ այստեղ ԱՄՆ-ի դեսպանատան կայքում տեղադրված է հոդված, որտեղ ԳԿ նախարար Լևոն Մկրտչյանն իր մասնակցությունն է ունենում «խաղաղության Կորպուսի» 25 ամյակի տոնակատարությանը և ելույթ է ունենում․․․
https://am.usembassy.gov/hy/peace-corps-volunteers-2/Հիմա ո՞վ է պառակտում մեր հավատքը, , ,
նորից եմ ասում․ լռեք, մաքրվեք Հայաստանի քաղաքական դաշտից, քանի չեմ շարադրել ձեր թալանները․․․
հենց դուք Արծվիկ Մինասյան, երբ ձեզ 2018-ին Փաշինյանը ձեզ նշանակեց Էկանոմիկայի նախարար, շտապեցիք Նաիրիտը հանել վաճառքի և գնորդը՝ Քոչարյանի ամենամոտիկն էր՝ Եվրոպայի Հայերի ֆորումի միության նախագահ Աշոտ Գրիգորյանը, որը Նաիրիտը գնում էր Քոչի համար․ դուք էլ լավ գիտեիք և շտապեցիք պահը բաց չթողնել, օգտակար լինել Քոչին․ փառք Աստծո իմ բացահայտումից հետո հետաքննող լրագրողները մեկնելով Սլովենիա պարզեցին, որ Աշոտ Գրիգորյանը մեծ պարտքեր ունի Սլովենիայի կառավարությանը և ՆԱԻՐԻՏՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ՉԷՐ ԿԱՐՈՂԱՆԱԼՈՒ ԱՆԵԼ, , արդարացե՛ք «ազնիվ» դաշնակցականներ․․․ և խոստովանեք, որ այս ամեն շիլաշփոթը ձեր ձեռագիրն է․ հետևողականորեն ջանք չեք խնայում Քոչին աջակցելու, առիթը բաց չեք թողնում Փաշինյանին հարվածելու համար և արդյունքում հայտնվում եք անհարմար վիճակում ․ քանզի գործում է բումերանգի էֆեկտը․․․
ինչպե՞ս հասկանանք երեկվա ձեր ասուլիսին հնչեցրած միտքը․ «որ եթե Փաշինյանը պաշտպանում է Արայիկին, մենք նրա դեմ էլ դուրս կգանք» ․․․
Բախտներդ փորձեք, դուք նախ ձեր դեմ դուրս եկեք, ձեր դեմ․ ձեր չեղած պատիվը աշխատեք վերականգնել, ապաշխարհեք, ինքնամաքրման ճանապարհ անցեք, ձեր ապազգային քայլերով ամբողջովին գետնին եք հավասարվել․․․ 22 տարի ապրելով Եվրոպայի սրտում, համամիտ եմ Արայիկ Հարությունյանի հետ, որ Հայաստանյան դաշնակցությունը կապ չունի սփյուռքում եղած դաշնակցական կառույցների հետ, ասեմ, որ ունեմ շատ հարգարժան դաշնակցական ընկերներ աշխարհի տարբեր ծայրերում և հպարտանում եմ նրանցով, մարդիկ, ովքեր շահ չեն հետապնդում, ազնիվ են, նրանք իրոք հայրենասեր են և ունեն ազգային գաղափարախոսության, իրական երդվյալներ են դաշնակցական կանոնադրությանը, իսկ դուք ձեր քայլերով ստվերում եք նրանց բարի անունը, նրանց վաստակած հաջողությունները ձեզ եք վերագրում․․․
այդ հարցում էլ եք անազնիվ․․․
ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
Գրող-հրապարակախոս
The article published in the Spokesperson project.
Share with friends
Sona Arshuneci Arshuneci
to top