MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+2 °C, +2 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
6 պատճառ Biletix.am-ից օգտվելու համար
12:28, 12.11.2019
2561 | 0

1. Ամենացածր գները քաղաքում

Biletix.am-ի միջոցով Դուք կարող եք գտնել Ձեզ համար առավել հարմար ավիատոմսերը և դրանք գնել առցանց՝ կրեդիտ քարտով, իսկ գրասենյակային ծախսերի բացակայության շնորհիվ, մեր առաջարկած արժեքներն իրոք ավելի մատչելի են, քան ճամփորդական գործակալություններից ձեռք բերելիս: Բազմաթիվ ավիաընկերությունների հետ մենք ուղիղ համաձայնություններ ունենք հատուկ պայմանների և զեղչերի վերաբերյալ:

2. Ապահով վճարումներ
Biletix.am-ում բոլոր վճարումներն իրականացվում են "MAP" միջազգային պրոցեսսինգային կենտրոնի միջոցով, որը մշակում է բանկային քարտերով վճարումները և հաշվարկներ իրականացնում աշխարհի բոլոր երկրների բանկերի հետ: "MAP"-ն ամեն տարի նորացնում է իր հավատարմագիրը VISA, MasterCard, American Express, UnionPay և МИР միջազգային վճարային համակարգերի պահանջներին համապատասխան:

3.Վստահե՛ք բարձր տեխնոլոգիաներին
Մեր տեխնոլոգիաների, ինչպես նաև Amadeus, Sabre, Galileo, ТКП և այլ գլոբալ ամրագրման համակարգերի հետ համագործակցության շնորհիվ Դուք կարող եք տոմսեր ձեռք բերել աշխարհի համարյա բոլոր ուղղություններով: Անցած տարվա ընթացքում ավելի քան մեկ միլիոն հաճախորդ ողջ ԱՊՀ-ից ավիատոմսեր են գնել Biletix խմբի կայքերից:

4. Վստահելի ընտրություն
Biletix գործակալությունն ունի IATA (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի) հավատարմագիր, որը համախմբում է աշխարհի բազմաթիվ ավիաընկերությունների և գործակալությունների: Biletix.am-ը պատկանում է "Vipservice" ընկերությունների խմբին, որն օդային և երկաթուղային տոմսերի վաճառքում մասնագիտացված խոշորագույն հոլդինգն է ԱՊՀ-ում:

5. Ժամանակի տնտեսում
Ընդմի՛շտ մոռացեք հերթերի մասին: Ամրագրե՛ք ավիատոմսեր տանը, թե աշխատավայրում, ճամփորդելիս, թե Ձեր հանգիստը վայելելիս: Biletix-ի միջոցով կարող եք տոմսեր ձեռք բերել օրվա ցանկացած ժամին, աշխարհի ցանկացած կետում, ուր ինտերնետ կա: Ավիատոմսն անմիջապես կստանաք Ձեր էլեկտրոնային փոստին:

6. Մե՛նք էլ Ձեզ պես ճանապարհորդներ ենք
Մենք լիարժեք հայալեզու կայք ենք: Մեր գրասենյակը գտնվում է Երևանում: Ներկայումս մենք հայկական, ռուսական և այլ երկրների ավիաընկերությունների տոմսերի լայն ընտրություն ենք առաջարկում: Մենք ինքներս էլ շատ ենք սիրում ճամփորդել և թռիչքները մատչելի դարձնել Ձեզ համար:
Author: Lilit
The article published in the Spokesperson project.
Share with friends
Lilit
to top