MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Tomorrow:+16 °C
"Անանիա Շիրակացի" համալսարանում խնդիրը մնաց նույն տեղը, նամակ վարչապետին
11:31, 18.11.2019
2889 | 0
Մեծարգո պարոն վարչապետ


Ձեր գործերի կառավարիչից ստանալով լուրը Ձեր կողմից ՀՀ ԿԳՍՄ նախարարությանը իմ նամակին հստակ պատասխան տալու հանձնարարականի մասին՝ ան-միջապես ոգևորվեցի՝ հույս ունենալով, որ կդրսևորվի օրինական մոտեցում։ Սակայն նախարարությունից պատասխանն եկավ անմիջապես։ Այդպիսի պատասխաններ ես ստացել եմ և՛ նախորդ կառավարությունից, և՛ նախանախորդ կառավարությունից… Հիմա էլ է իմ հայտը մերժվել նույն հիմքով, ինչ հիմքով մերժվել էր նախորդ դեպքերում՝ ուսումնական ծրագրերի, դասախոսական կազմի, տարածքների անբավարարության պատճառով։ Մի՞թե ինչ-որ մեկը կարող է կասկածել, թե ես չգիտեմ լիցենզավորման պահանջները կամ նախապես չեմ հաշվել՝ դասախոսական կազմի քանի տոկոսն է գիտական կոչումներով, քանի տոկոսն է հիմնական աշխատող, քանի թեկնածու են պաշտպանել պահանջված մասնագիտությամբ։ Ուսումնական ծրագրերը համապատասխանում են խորհրդային ուսումնական ծրագրերին, որով աշխատում է նաև Երևանի բժշկական համալսարանը։ Տարածքները ևս ունեն նորմեր, որոնք պահպանված են։ Բայց այս ամենը թղթի վրա է։ Ոչ մի ուսումնասիրություն դարձյալ չի կատարվել, ոչ մի շահագրգռվածություն չի նկատվել օգնելու համալսարանին։ Ես կհասկանայի, եթե ուսումնասիրեին մեր հնարավորությունները, գտնեին թերություններ և խոստանային բավարարել հայտը թերությունները վերացնելուց հետո։ Եթե իմ ներկայացրած փաստաթղթերում կան թերություններ, թող ցույց տան ինձ, ես կուղղեմ։ Սա խնդիր չէ։ Այստեղ խնդիրն ավելի խորն է։ Անկեղծ ասած, շատ էի հավատում, որ գոնե հիմա Հայաստանում կարելի է մի քայլ անել առանց ծանոթության կամ կաշառքի։
Խնդրում եմ հնարավորության դեպքում ընդունել և լսել ինձ։

Վաղարշակ Մադոյան,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
իրավագիտության և տնտեսագիտության պատվավոր դոկտոր, իրավաբանության դոցենտ, «Ան․ Շիրակացի» համալսարանի ռեկտոր։

The article published in the Spokesperson project.
Share with friends
Anania Shirakatsi University
to top