MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը
22:14, 26.11.2019
2513 | 0

Տոնվել է Ամստերդամի «Սուրբ Հոգի» պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը







Նոյեմբերի 24-ի կիրակի օրը Ամստերդամում տոնվել է «Սուրբ Հոգի» հայ Առաքելական պատմական եկեղեցու վերաբացման 30-ամյակը` այդ մասին տեղեկացնում է եկեղեցու ֆեյսբուքյան էջը:
Միջոցառմանը ներկա են եղել Նիդերլանդներում ՀՀ դեսպան, Նորին Գերազանցություն Տիգրան Բալայանը, արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Վատիկանում հայ եկեղեցու ներկայացուցիչ, գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանը, այլ պատվավոր հյուրեր:
Սուրբ պատարագի ընթացքում նախաձեռնվել են երեք նոր սրբապատկերների տեղադրում և օծում զոհասեղանի վերևում: Այս սրբապատկերները նկարվել են Հայկ Սարկավագ Ազարյանի կողմից` հատուկ եկեղեցուն նվիրաբերելու համար: Սուրբ Պատարագի տոնակատարության վերջում հանդիսությանը միացան Գրիգոր Նարեկացի կիրակնօրյա դպրոցի աշակերտներն ու ուսուցիչները: Արքեպիսկոպոսները օրհնեցին երեխաներին կիրակնօրյա դպրոցի 5-ամյակի կապակցությամբ:

2008 թվականից ի վեր Եկեղեցու շենքը մանրակրկիտ վերակառուցման է ենթարկվել` սկսած պատերի ներսի ու արտաքին հատվածներից մինչև հիմքը: Վերջերս ավարտվել է պատուհանների վերանորոգումը և շրջանակների դրսի ներկման աշխատանքները: Եկեղեցին Նաև ներսից է գեղեցկացել` խոսքը գնում է եկեղեցական նստատեղերին, մկրտության ավազանին, ներքին ձևավորումներին: Բոլոր մանրամասնությունների մասին հրապարակվելու է առաջիկայում` եկեղեցու կայքում և ֆեյսբուքյան էջում:
Ամստերդամում գտնվող «Սուրբ Հոգի» եկեղեցին պատմական մեծ արժեք ունի, այն Արևմտյան Եվրոպայի առաջին հայկական եկեղեցին է, առաջին անգամ իր դռները բացել է 1714 թվականին: 1989 թվականի նոյեմբերի 29-ին Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ Գերաշնորհ Գյուտ Արքեպիսկոպոս Նագգաշյանի ձեռամբ վերաօծվել է, իսկ սկսած 2008թվականից` հիմնովին վերանորոգվել է:
Ընդհանրապես Ամստերդամում հայերի պատմական ներդրումն անգնահատելի է: Հայերեն լեզվով Աստվածաշունչն առաջին անգամ` ավելի քան 350 տարի առաջ, տպագրվել է Ամստերդամում:
Այսօր վտանգված է Էջմիածնի Մայր տաճարի շենքը և «Սուրբ Հոգի» եկեղեցու անդամները` «Սուրբ Գրիգոր Նարեկացի» հիմնադրամի տնօրեն Վահան Ավագյանի և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Թադևոսյանի նախանձախնդիր ջանքերով պատրաստակամ են միանալ Մայր Եկեղեցու տաճարը փրկելու դրամահավաքի արշավին: Այդ մասին եկեղեցու խնամակալները հանդես կգան լրացուցիչ բացատրություններով: Սուրբ Հոգի եկեղեցու ֆեյսբուքյան էջում կարդում ենք.
«Մենք աղոթում ենք Աստծուն և խնդրում` Երկնային Հայր, պահպանիր մեր եկեղեցիները խաղաղության մեջ. Ամեն»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
293 | 0
00:09, 09.03.2024
794 | 0
to top