MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +25 °C Tomorrow:+26 °C
Աշնան քնքուշ ու նուրբ շունչը և տերյանական ոգին էր թևածում
12:14, 30.11.2019
4012 | 0
Աշնան քնքուշ ու նուրբ շունչը և տերյանական ոգին թևածում էր Աբովյանի թիվ 1 արհեստագործական
պետական ուսումնարանում, որտեղ կազմակերպվել էր ցերեկույթ "Աշնանային գույներ " խորագրով ։ Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի և խոսքի մշակույթի դասախոս Նաիրուհի Տոնեյանը։ Նրա ելույթն համեմված էր նաև իր գրչին պատկանող տողերով ։ Աշուն էր տիրում սրահում, որտեղ և անց էր կացվում միջոցառումը։ Աշնանային այգու գողտրիկ անկյուն հիշեցնող սենյակը զարդարված էր բազմագույն և խայտաբղետ թուփ ու տերևներով, անուշահամ մրգերով, ինչն էլ անչափ ներդաշնակ ու համահունչ էր աշնանային տրամադրությանը:
Միջոցառումն սկսվեց աշնանը նվիրված երգով։ Ամբողջ ընթացքում հնչում էր մեղմ երաժշտություն և իրար էին հերթափոխում աշնանային պատկերները ։ Ուսանողների կատարմամբ հնչեցին Վ. Տերյանի, Սևակի, Չարենցի, Սահյանի, ինչպես նաև ժամանակակից գրողների ստեղծագործություններ ։ Ուսանող Սևակ Ղուկասյանը ասմունքեց իր իսկ գրած բանաստեղծությունը նվիրված աշնանը։
Հուզիչ էր նաև ուսանողուհի Քնարիկ Ավագյանի հեզաճկուն պարը։ Նրա կատարումը կախարդական խորհրդով էր պարուրել ներկաներին։ Միջոցառման վերջում շնորհակալական խոսքով հանդես եկավ ուսումնարանի փոխտնօրեն Ս. Խաչատրյանը։
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4897 | 0
to top