MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +28 °C Tomorrow:+28 °C
Շատերը նրան մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում
14:47, 08.12.2019
2587 | 0

Շատերը նրան մեղադրում են հետխորհրդային տարածքում «գունավոր հեղափոխությունները» ֆինանսավորելու համար, մասնավորապես՝ Վրաստանում և Ուկրաինայում։ 2015թ. Ուկրաինայի նախագահը նրան պարգևատրել է «Ազատության» շքնանշանով։ Սորոսի հիմնադրամի գործունեությունը կասեցված է Բելառուսում, 2015թ. ՌԴ գլխավոր դատախազությունը նրա գործունեությունը Ռուսաստանում ճանաչեց անցանկալի։

Հայաստանում ևս կա որոշակի հակասություններ՝ կապված Սորոսի հիմնադրամի գործունեության հետ, ինչը հանրային մեծ ուշադրություն ստացավ հատկապես 2018թ. նոր իշխանությունների ձևավորումից հետո։

Պահպանողական շրջանակները նրան կապում են ավանդական արժեքների խարխլման, մշակութային դեգրադացիայի, անհարկի ազատամտության, հասարակական կարևորագույն ինստիտուտների՝ պետության, եկեղեցու և ընտանիքի դերակատարության նսեմացման հետ։ Սորոսի կերպարի դեմոնիզացումը, նրա ասոցացումը «հակազգային» բարեփոխումների հետ, բերել է նրան, որ «սորոսականը» դարձել է բացասական պիտակավորում:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top