MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +5 °C ... +15 °C Tomorrow:+20 °C
Ռեպորտաժ. Կոտայքի մարզային ցուցահանդեսից
18:01, 30.11.2019
3757 | 0
Այսօր Աբովյանի Պետական Քոլեջում մեկնարկեց Կոտայքի մարզպետարանի մշակութային միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպած մարզային ցուցահանդեսը, որին իրենց հետաքրքիր ստեղծագործություններով մասնակցում են մարզում բնակվող երիտասարդ, միջին և ավագ սերնդի տաղանդավոր նկարիչներ:
Գոհունակությամբ պետք է նշեմ, որ մեր մարզի գեղանկարիչները հաջողությամբ մասնակցում են նաև հանրապետական ու միջազգային տարբեր ցուցահանդեսների` արժանանալով արվեստասեր հասարակության բարձր գնահատականին:
Մենք անվերապահորեն սատարել ենք և հետայսու ևս լայն աջակցություն ենք ցուցաբերելու սերունդների համակողմանի դաստիարակության և գեղագիտական բարձր ճաշակի ձևավորմանը միտված ամեն մի նախաձեռնության:
Լիահույս եմ, որ այս ցուցահանդեսը ևս կծառայի իր բուն նպատակին ու էապես կնպաստի մարզի մշակութային կյանքի աշխուժացմանը և ստեղծագործական նոր մտահղացումների ազդակ կհանդիսանա ինչպես արդեն վաստակաշատ, այնպես էլ շնորհալի երիտասարդ գեղանկարիչների համար:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և մաղթում ամենայն բարիք:

ՀՀ Կոտայքի մարզպետարան
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4862 | 0
to top