MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Tomorrow:+27 °C
ՈՒսումնարանի սաների ավանդը քաղաքի կառուցապատման գործում
17:55, 08.12.2019
4094 | 0
1963 թվականին, երբ հիմնադրվեց Աբովյան քաղաքը, սկսվեց քաղաքի կառուցապատումը և կարճ ժամանակամիջոցում վեր խոյացան բազմաթիվ բարձրահարկ շենքեր:
Քաղաքի կառուցապատման գործում իրենց մասնագիտական ավանդը ներդրեցին նաև երիտասարդ քաղաքի գործող միակ ուսումնական-մասնագիտական հաստատության առաջին շրջանավարները:
Այդ նպատակով իսկ 1963թվականին շահագործման հանձնվեց Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանը:
Անցած տասնյամակների ընթացքում քաղաքի կառուցապատման համար պատրաստել է որակյալ բանվորական կադրեր` ծեփագործ, ներկարար, որմնադիր, հյուսն-ատաղձագործ, էլեկտրագազաեռակցող մասնագիտությունների գծով:
Ձեռք բերված հաջողությունները շատ են, տեսանելի:
Բարի ավանդույթները շարունակվում են և ուսումնարանի շրջանավարտները շարունակում են իրենց ավանդը ներդնել հայրենի քաղաքի կառուցապատման շատ կարևոր գործում:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4901 | 0
to top