MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Tomorrow:+19 °C
«Մերժիր Սերժին» լոզունգը բերաններին մարդկանց խաբեցին, թե մերժեք որ լավ ապրեք` չստացվեց. Վահան Բաբայան
14:49, 14.01.2020
2264 | 0

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայաննն իր ֆեյսբության էջում գրում է. «Հեղափոխությունը» ճգնաժամի մեջ է

«Մերժիր Սերժին» լոզունգը բերաններին մարդկանց խաբեցին, թե մերժեք որ լավ ապրեք` չստացվեց:
Հիմա արդեն երկու տարի է իրենք են իշխանություն և ժողովուրդը ավելի վատ է ապրում:

Ստի և մանիպուլյացիայի հիման վրա վատաբանեցին շատ ազնիվ և հայրենասեր մարդկանց իսկ իրենց հռչակեցին «սուրբ», բայց մարդիկ տեսան, որ դա էլ է կեղծիք:
Ազգային և ավանդական արժեքները փորձեցին քանդել, եկեղեցուն «ցնկի» բերել, մամուլին լռեցնել, դա էլ չստացվեց:

Օրակարգ բերվեցին կեղծ լոզունգներ` տնտեսական հեղափոխություն, վեթթինգ և այլն, որ շեղեն մարդկանց իրական սոցիալական խնդիրներից, բայց չկա աճ, չկա հույս, չկա ակտիվ տնտեսական առաջընթաց: Փոխարենը ստացանք միլիոնների հասնող յուրայիններին տրվող պարգևավճարներ, փակվող մանկատներ և ծննդատներ, հիմնրկներ, ինչպես նաև մարդկանց կրճատումներ:

Ներդրումնրի փոխարեն վերցրեվինք կրկին միլիոնավոր եվրոներ վարկեր և պարտքեր և գնացինք հասանք մի վիճկի երբ իշխող անձը իր ընտանիքը նույնպես մտցրեց քաղաքական ոլորտ, ձևավորելով կլանային կառավարման համակարգ:

ԱԺ-ն դարձավ մեկ անձի իշխանության սպասարկողը և կառավարության բերած օրենքների «դակողը» տոկոսային առումով անհամեմատ զիջելով գործադիրին օրենսդրական նախաձեռնությունների հարցում:

Հանգուցալուծումը մեկն է` գնալ արտահերթ ընտրությունների, ձևավորել օրվա քաղաքական պահանջներին համահունչ ԱԺ և կառավարություն»:

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
20:51, 18.02.2024
465 | 0
to top