MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Tomorrow:+26 °C
Հայաստանի կրթական համակարգի հիմնական նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է
18:37, 15.01.2020
3692 | 0

Երկար տարիներ քայլ առ քայլ գնում ենք դեպի «Ազգ-բանակ» կարգախոսի իրականացմանը: Անկախությունից հետո Հայաստանի կրթական համակարգը կանգնեց շատ կարևոր հիմնահարցի առջև՝ ինչպիսի կրթություն ենք ուզում, որ ունենա Հայաստանի անկախ Հանրապետությունը, ինչպիսի տեսլական է դրվելու կրթական համակարգի հիմքում: Ինչ ձևաչափով ենք մենք առաջ տանելու մեր մտածողությունը նոր պայմաններում:
Ցանկացած երկրի կրթական համակարգ ծառայում է այդ տեսակի շարունակականության ապահովմանը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական նպատակը հայ տեսակի շարունակականության ապահովումն է: Այդ տեսլականի, գաղափարախոսության մեջ անկյունաքարային դարձավ հանրակրթական դպրոցում, այնուհետև նաև բարձրագույն, միջին մասնագիտական կրթական համակարգում հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը:
Արժևորելով ձեռբերումները պետք է գնահատել իրավիճակը: Կրթական համակարգի կարևոր խնդիրը սովորողին գիտելիք և հմտություն հաղորդելն է, բայց կա նաև մեկ այլ կարևոր խնդիր, որը դրված է կրթության որակի հիմքում. Դա սովորողի մոտ քաղաքացիական պատասխանատվության ձևավորումն է:
Մենք պետք է կարողանանք ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի, հասանելի դարձնել յուրաքանչյուր ընտանիքի համար: Սա կրթության համակարգի մեծագույն առաքելությունն է: Վստահ եմ, որ մենք ունենք բոլոր հնարավորությունները դա անելու համար: Եթե մենք կարողանանք այս բոլորը դարձնել գործնական ծրագրեր՝ մի քանի ուղղություններով, վստահ եմ՝ առաջիկա տարիների ընթացքում բարձրագույն, միջին և հանրակրթական համակարգում կունենանք շատ լուրջ արդյունքներ: Սկիզբը պետք է լինի մեր ժողովրդին, մեր երեխաներին մեկ անգամ հիշեցնելը, որ ավելի բարձր մասնագիտություն, քան սպայի մասնագիտությունն է, չկա:


Մամիկոն Շահբազյան
Աբովյանի N1 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն

The article published in the Spokesperson project.
Share with friends
ՆՈՐԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ
23:50, 05.06.2020
4902 | 0
to top