MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Tomorrow:+16 °C
5 արդյունավետ միջոց խիտ մորուք ունենալու համար
23:14, 17.01.2020
3420 | 0























1․ Սնունդ
Սննդակարգը բավականին մեծ դեր է խաղում մորուքի առողջ և արագ աճի գործում, դեմքի մազերի աճը կարգավորվում է տղամարդկանց հորմոնների՝ տեստոստերոնի և DHT-ի միջոցով, և որոշակի մթերքները կարող են ուժեղացնել այդ հորմոնները:
Օրինակ՝ ձու, կարտոֆիլ, չամիչ, ձուկ և այլն։


2․ Մարզանք
Մարզվելու ընթացքում ավելանում է տեստոստերոնի պարունակությունը, ինչը նպաստում է մազերի աճին և առողջ ֆոլիկուլներին։
Մարզանքը նաև նպաստում է արյան շրջանառությանը, որն ապահովում է բոլոր անհրաժեշտ սնուցիչները մազերը ավելի խիտ և ամուր դարձնելու համար:


3․ Խնամված մաշկ
Առողջ մաշկը առողջ և խիտ մորուք ունենալու գրավականն է։ Դեմքը պարբերաբար մաքրել և լվանալը վերացնում է մահացած մաշկը կանխում մազի ներաճը և բացում մաշկի ծակոտիները։


4․Մորուքի յուղի պարբերաբար օգտագործում
Բնական բաղադրչներով պատրաստված մորուքի յուղը միշտ հիանալի տարբերակ է, եթե ցանկանում եք աճեցնել առողջ և խիտ մորուք։
Մորուքը վնասելուց խուսափելու համար օգտագործեք քիչ քանակությամբ մորուքի յուղ, այն պահում է մաշկը խոնավ և կանխում մաշկի բնական յուղերի կորուստը։


5․ Վիտամիններ
Կարևոր է իմանալ նաև, որ պղինձը, ցինկը, մագնեզիումը, վիտամին B-ն, երկաթը, վիտամին D- ն և վիտամին E- ն, այս բոլորը կարևոր դեր են խաղում խիտ մազեր ունենալու գործում:

Spokesperson: Beard Kingdom
The article published in the Spokesperson project.
Share with friends
Beard Kingdom
to top