MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Tomorrow:+25 °C
ՀԳ Ձեր փնթի մտքերը, ստերը հանրության մեջ տարածելու պատասխանը դուք տալու եք. Հովհաննես Խաչատրյան
18:08, 23.01.2020
2864 | 0
Հովհաննես Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «ԱԽՔ Արմեն Գրիգորյանը իր տված հարցազրույցում անրադարձ է կատարել Սերժ Սարգսյանին և իրենց
թիմին հարիր պոպուլիստ գաղափարախոսությամբ ակնարկել, թե իբր «Սերժ Սարգսյանը հայտարարել է հողեր հանձնելու մասին»:
Իշխանության եկած ակտիվիստը ունի ամնեզիա, մինչև առավոտյան մեղրաջրին անցնելը ես կթարմացնեմ քո հիշողությունը:

Նախ Սերժ Սարգսյանը իր ցանկացած ելույթներում լինի դա միջազգային հարթակ թե մեր պետության ներսում նա բազմիցս կրկնել է, որ` Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Վերջին հայտարարությունը եղավ Զագրեբում, երբ ձեր սիրելի կիրթ ալիևին հասցրեց հերթական ապտակը, որից դու և քո քաղաքական թիմակիցներդ ուղղակի հղի մնացիք:

Լուկաշենկոյի արած հայտարարությունը, որի տեսաերիզը տեղադրված է համացանցում, որում նա ասում է`
Սերժ, տուր այդ 5 շրջանները: Որն է դրանք չվերադարձնելու պատճառը, չէ որ դրանք դատարկ են: Իսկ Սերժ Սարգսյանը ասել է` ոչ մենք դրան չենք գնա, մենք դա չենք ուզում:

Լավ կլինի պատմությունից դասեր քաղես և ակնարկներդ ուրիշ հասցե տեղափոխես քանի, որ ԼՏՊ-ն չէ՞ր, որ ասեց տղայե՞ք կարաք մի տվեք էդ հողերը:

ՀԳ Ձեր փնթի մտքերը, ստերը հանրության մեջ տարածելու պատասխանը դուք տալու եք իսկ ուղեղիդ ծալքերի բացման առիթով հիշեցնեմ, որ` Սերժ Սարգսյանն է մեր այս երկու պետությունների անվտանգության երաշխավորը»:
The article published in the Spokesperson project.
Share with friends
ՀԱՅԿ ԿԻՍԵԲԼՅԱՆ
to top